Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2017 08:25

Վատիկանը յատուկ նամականիշ է թողարկել Հռոմի Պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը

Կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի 2016 թւականի այցերին նւիրւած լոյս են տեսել յատուկ փոստային նամականիշներ:

«alikonline.ir» - Կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի 2016 թւականի այցերին նւիրւած լոյս են տեսել յատուկ փոստային նամականիշներ:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, նամականիշների շարքում յատուկ տեղ է զբաղեցրել Հայաստան կատարած պատմական այցի վերաբերեալ թողարկւած նմուշը:

Նամականիշի վրայ պատկերւած է Ֆրանցիսկոս Պապը, իսկ նրա թիկունքին Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիրն է:

Վատիկանի պաշտօնական կայքում նշւում է, որ նամականիշի հեղինակը Դանիելլա Լոնգոն է, ով պատկերել է Ծիծեռնակաբերդում Հռոմի Պապի աղօթքի պահը:

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապ 2016 թւականի յունիսի 25-ին այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած յուշահամալիր, որտեղ նա յարգանքի տուրք էր մատուցել Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակին:

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի պատւոյ այցելուների գրքում Սրբազան Քահանայապետը գրել էր. «Այստեղ աղօթում եմ՝ ցաւը սրտիս մէջ, որպէսզի այլեւս երբեք նման ողբերգութիւններ, ինչպիսին սա է, չկրկնւեն, որպէսզի մարդկութիւնը չմոռանայ եւ իմանայ չարութեանը բարութեամբ յաղթել: Թող Աստւած պարգեւի սիրեցեալ հայ ժողովրդին եւ ամբողջ աշխարհին խաղաղութիւն եւ մխիթարութիւն: Աստւած պահպանի հայ ժողովրդի յիշողութիւնը: Յիշողութիւնը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Յիշողութիւնը խաղաղութեան եւ ապագայի աղբիւրն է»:

Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել յունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնէական երկիր» խորագրով:

 

 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։