Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2017 10:44

Տիգրան Մանսուրեանն առաջադրւած է «Գրեմի»-ի երկու անւանակարգերում

Մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրեանը միանգամից երկու անւանակարգում առաջադրւել է «Գրեմի» երաժշտական մրցանակին:

«alikonline.ir» - Մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրեանը միանգամից երկու անւանակարգում առաջադրւել է «Գրեմի» երաժշտական մրցանակին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտնում է մրցանակաբաշխութեան պաշտօնական կայքը:

Մանսուրեանի հեղինակած «Ռեքւիեմ»-ը ներկայացւած է «Լաւագոյն երգչախմբային ներկայացում» եւ «Լաւագոյն ժամանակակից դասական ստեղծագործութիւն» անւանակարգերում:

«Գրեմի»-ին է առաջադրւած նաեւ Տիգրան Մանսուրեանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխէրը՝ որպէս «Տարւայ պրոդիւսեր դասական ոճում»:

«Գրեմի» 60-րդ մրցանակաբաշխութիւնը կը կայանայ յունւարի 28-ին Նիւ Եօրքում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։