Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2017 10:20

Նիւ Եօրքի «Մետրոպոլիտան» թանգարանում «Հայաստան» խորագրով ցուցահանդէս կը բացւի

Նիւ Եօրքի «Մետրոպոլիտան» թանգարանում 2018 թ.-ի սեպտեմբերի 21-ին կը բացւի «Հայաստան» խորագրով ցուցահանդէսը, որը բաց կը լինի մինչեւ 2019 թ.-ի յունւարի 13-ը:

«alikonline.ir» - Նիւ Եօրքի «Մետրոպոլիտան» թանգարանում 2018 թ.-ի սեպտեմբերի 21-ին կը բացւի «Հայաստան» խորագրով ցուցահանդէսը, որը բաց կը լինի մինչեւ 2019 թ.-ի յունւարի 13-ը:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, ցուցահանդէսում ներկայացւած կը լինեն Բոստոնի Ամերիկայի հայկական թանգարանի մի շարք ցուցանմուշներ, այդ թւում՝ նկարազարդ ձեռագրեր:

Ցուցահանդէսում ներկայացէած ցուցանմուշները կը ներկայացնեն Հայաստանի քրիստոնէացման գործընթացը, ինչպէս նաեւ հայկական արւեստի զարգացումը միջնադարում եւ դրա տարածումն աշխարհում: Այս թեմաներին առնչւող քննարկումները թանգարանում կը վարի դոկտոր Հելէն Էւանսը:

Ցուցահանդէսում ներկայացւած կը լինեն նաեւ լուսանկարիչ Հրայր Խաչերերեանի խաչքարների լուսանկարների շարքը, որոնց վերաբերեալ գիրքը լուսանկարիչը կը ներկայացնի «Մետրոպոլիտան»-ում: Ցուցահանդէսի պաշտօնական լուսանկարիչը եւս կը լինի Հրայր Խաչերերեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։