Հա

Մշակոյթ

Շաբաթ, 02 Դեկտեմբերի 2017 10:10

Հայոց Ցեղասպանութեան մասին «Խոստումը» ֆիլմի ռեժիսորը պատմել է՝ ինչու է ֆիլմն այդպէս անւանել

Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող հոլիվուդեան «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը ֆրանսիական «Nouvelles d’Arménie» պարբերականին տւած հարցազրոյցում պատմել է ֆիլմի անւան ընտրութեան մասին:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող հոլիվուդեան «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը ֆրանսիական «Nouvelles d’Arménie» պարբերականին տւած հարցազրոյցում պատմել է ֆիլմի անւան ընտրութեան մասին: Գրում է «tert.am»-ը:

Ռեժիսորը նշել է, որ ֆիլմի վերնագրի հիմքում ընկած է միանգամից երեք «խոստում»:

«Առաջին խոստումն ամենապարզն է՝ խոստումն է, որ Միքայէլը տւեց Մարալին: Երկրորդը՝ Քըրք Քրքորեանի՝ ինքն իրեն տւած խոստումը ֆիլմ նկարահանելու մասին: Եւ երրորդը հայերի՝ ապրելու խոստումն է»,- ասել է Ջորջը:

Նա նաեւ նշել է, որ ֆիլմի նկարահանման համար նրան ոգեշնչել է հայ ժողովրդի փրկւելու ու գոյատեւման փաստը, ինչպէս նաեւ այն, որ հայերը ցանկացան պատմել այդ մասին ամբողջ աշխարհին:

Յիշեցնենք, որ օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է այս տարւայ ապրիլին: Ֆիլմի գլխաւոր դերակատարներն են Քրիստիան Բէյլը, Օսկար Այզէքը եւ Շառլոտ Լը Բոնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։