Հա

Մշակոյթ

12/12/2017 - 09:10

Այւազովսկու կտաւը Պրահայի աճուրդում վաճառել են գրեթէ 1 մլն. դոլարով

Յովհաննէս Այւազովսկու (1817-1900 թ.) «Փոթորիկ» կտաւը 15 մլն. կրոնով (շուրջ 705 հազար դոլար) վաճառւել է Պրահայում անցկացւած աճուրդում:

«alikonline.ir» - Յովհաննէս Այւազովսկու (1817-1900 թ.) «Փոթորիկ» կտաւը 15 մլն. կրոնով (շուրջ 705 հազար դոլար) վաճառւել է Պրահայում անցկացւած աճուրդում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, լրագրողներին յայտնել է Չեխիայի մայրաքաղաքի առաւել հեղինակաւոր պատկերասրահներից մէկի՝ «Գէյթմանեկի արւեստների տան» տնօրէնութեան ներկայացուցիչ Եանա Բրինդովան:

«Յովհաննէս Այւազովսկու՝ 1889 թւականով թւագրւած նկարը դարձել է մեր պատկերասրահի կազմակերպած աճուրդի գլխաւոր զարդը,- ընդգծել է փորձագէտը:-Այն աճուրդի էր դրւել Պրահայի մասնաւոր գեղարւեստական հաւաքածուներից մէկից: Դրա մեկնարկային արժէքը 11 մլն. կրոն (շուրջ 517 հազար դոլար) էր: Աճուրդն անցկացնողի մուրճի հարւածը վաճառքը գրանցել է 15 մլն. կրոնի դիմաց»:

Հանրագումարային գինը, աճուրդի կազմակերպչի տոկոսների հետ միասին, կազմել է 18.6 մլն. կրոն (մօտաւորապէս 874 հազար դոլար): Եանա Բրինդովայի խօսքով՝ գնորդը դարձել է ռուսաստանցի մի հաւաքորդ:

Պրահան այն քաղաքներից մէկն է, ուր Յովհաննեէս Այւազովսկին առաւել յաճախ էր այցելում Եւրոպա ուղեւորութիւնների ժամանակ: Այստեղ կայացել են նրա անհատական ցուցահանդէսներից առնւազն երեքը: Դրանցում ներկայացւած կտաւները նկարիչն իր տաղանդի երկրպագուներին վաճառել է Աւստրոյ-Հունգարիայում, որը բաղկացուցիչ մասը Չեխիան էր:

Դրանցից մի քանիսը ներկայում գտնւում են ՀՀ Ազգային պատկերասրահի եւ Ազգային թանգարանի հաւաքածուներում, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։