Հա

Մշակոյթ

19/12/2017

Թուրքիայում Ցեղասպանութեան ժամանակ Սեբաստիայի հայերի կոտորածի մասին պատմող գիրք է հրատարակւել

Թուրքիայում հրատարակւել է Հայոց Ցեղասպանութեան տարիներին Սեբաստիայի հայերի վերապրած կոտորածի ու աքսորի մասին պատմող նոր գիրք, այս մասին տեղեկանում ենք գիրքը լոյս ընծայած ստամբուլեան «Արաս» հայկական հրատարակչութեան պաշտօնական կայքից:

«alikonline.ir» - Թուրքիայում հրատարակւել է Հայոց Ցեղասպանութեան տարիներին Սեբաստիայի հայերի վերապրած կոտորածի ու աքսորի մասին պատմող նոր գիրք, այս մասին տեղեկանում ենք գիրքը լոյս ընծայած ստամբուլեան «Արաս» հայկական հրատարակչութեան պաշտօնական կայքից: Գրում է «tert.am»-ը:

Մուրադ Աթաշի կողմից գրի առնւած «Արմինէ. (Չարաք լեռան աքսորը)» կոչւող վէպը, որը հիմնւած է իրական դէպքերի վրայ, պատմում է պատմական Սեբաստիայի գիւղերից մէկի հայ բնակչութեան՝ Ցեղասպանութեան տարիներին ապրած զրկանքների ու այդ տարածքում հայերի եւ թուրքերի յարաբերութիւնների մասին: 

Վէպը համեմւած է նաեւ գլխաւոր գործող անձի՝ Արմինէի ու նրա ընտրեալ Ջիւանի սիրոյ պատմութեամբ ու պատմում է Ցեղասպանութեան հետեւանքով խեղւած ճակատագրերի մասին:

224 էջանոց թուրքերէն վէպի խմբագրմամբ է զբաղւել պոլսահայ մտաւորական, «Ակօս» պարբերականի նախկին խմբագիր եւ «Արաս» հրատարակչութեան ղեկավար Ռոբեր Քոփթաշը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։