Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2017 11:50

Յայտնի են դարձել ֆիլմերը, որոնք պայքարելու են «Օսկար»-ի «Լաւագոյն ֆիլմ» անւանակարգում յայտնւելու համար

Կինեմատոգրաֆիական արւեստների ու գիտութիւնների ամերիկեան ակադեմիան հրապարակել է ծաւալուն ցանկ, որում ներառւած են հեղինակաւոր «Օսկար» մրցանակաբաշխութեան շրջանակում «Լաւագոյն ֆիլմ» անւանակարգում պայքարելու իրաւունք ստացած կինոնկարները: 

«alikonline.ir» - Կինեմատոգրաֆիական արւեստների ու գիտութիւնների ամերիկեան ակադեմիան հրապարակել է ծաւալուն ցանկ, որում ներառւած են հեղինակաւոր «Օսկար» մրցանակաբաշխութեան շրջանակում «Լաւագոյն ֆիլմ» անւանակարգում պայքարելու իրաւունք ստացած կինոնկարները: Տտղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս հաղորդում է «variety.com»-ը, ընդհանուր առմամբ, ցանկում ներառւել է 341 ֆիլմ, որոնց շարքում առաւել մեծ շանսեր ունեցողներն են «Կոչիր ինձ քո անունով», «Երեք գովազդային պաստառ Էբինգի սահմանին, Միսուրի», «Տիկին Թռչուն», «Հեռացիր», «Դիւնկերկ», «Ջրի ձեւը», «Մութ ժամանակներ», «Ֆլորիդա նախագիծ», «Սէրը հիւանդութիւն է», «Մադբաունդ ագարակ», «Հրաշք կինը»:

Յայտնի է, որ «Օսկար»-ի 90-րդ մրցանակաբաշխութեան «Լաւագոյն ֆիլմ» անւանակարգի թեկնածու ֆիլմերի վերջնական ցուցակը կը հրապարակւի յունւարի 23-ին: Նշւում է, որ ամերիկեան կինոակադեմիայի աւելի քան 7.300 անդամ ընդհանուր քւէարկութեան արդիւնքում կը կարողանայ 5-10 ֆիլմ ընտրել այս անւանակարգի համար:

Յայտնի է, որ այս տարի «Օսկար»-ը կանցկացւի մարտի 4-ին՝ Լոս Անջելէսի «Dolby Theatre» դահլիճում:

Յիշեցնենք, որ նախորդ տարի «Լաւագոյն ֆիլմ» անւանակարգում յաղթել է «Լուսնի լոյս»-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։