Հա

Մշակոյթ

Շաբաթ, 23 Դեկտեմբերի 2017 08:10

Մէկ մարդու ձեռքով ստեղծւած ստորգետնեայ տաճար Հայաստանում. «BBC»-ի անդրադարձը Առինջում գտնւող զարմանահրաշ կառոյցին

Հեղինակաւոր «BBC» հեռուստաընկերութեան ռուսական ծառայութիւնն անդրադարձել է Կոտայքի Առինջ գիւղում գտնւող ստորգետնեայ տաճարին, որը սեփական ձեռքերով կառուցել է տեղի բնակիչ Լեւոն Առաքելեանը:

«alikonline.ir» - Հեղինակաւոր «BBC» հեռուստաընկերութեան ռուսական ծառայութիւնն անդրադարձել է Կոտայքի Առինջ գիւղում գտնւող ստորգետնեայ տաճարին, որը սեփական ձեռքերով կառուցել է տեղի բնակիչ Լեւոն Առաքելեանը: Այս մասին գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նկարագրում է հեռուստաալիքը, 7 յարկանի շէնքի բարձրութեանը հաւասար խորութիւն ունեցող կառոյցը նա միայնակ է ստեղծել՝ օգտագործելով հասարակ գործիքներ՝ մուրճ ու դուր: Այն համալրւած է ստորգետնեայ մուտքերով, պարոյրաձեւ աստիճանահարթակով եւ 7 սրահով ու խորանով:

Ամէն ինչ սկսւել է 1985-ին, երբ Լեւոնի կինը նրան խնդրել է նկուղ փորել կարտոֆիլ պահելու համար: Գործի անցնելով նա մի հսկայական արւեստի գործ է ստեղծել 23 տարւայ աշխատանքի արդիւնքում: Այն աւարտին հասցնելու համար Լեւոնը թողել է աշխատանքը:

Նրա ստեղծագործութիունը վերածւել է նաեւ զբօսավայրի: Այստեղ ժամանող օտարեկրացիները, լսելով ստորգետնեայ քարանձաւի մասին, անպայման ցանկանում են սեփական աչքերով տեսնել ստորգետնեայ տաճարը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։