Հա

Մշակոյթ

23/12/2017

Պատմական Ուրֆայում թուրք հնագէտները 900 տարւայ բաղնիք են յայտնաբերել

Ներկայի Թուրքիայի տարածքում գտնւող Ուրֆայում հնագէտները յայտնաբերել են շուրջ 900 տարւայ բաղնիք:

«alikonline.ir» - Ներկայի Թուրքիայի տարածքում գտնւող Ուրֆայում հնագէտները յայտնաբերել են շուրջ 900 տարւայ բաղնիք: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է թուրքական «Hurriyet» պարբերականը:

12-րդ դարում կառուցւած եւ երեք մեծ բաժիններ ունեցող բաղնիքը գրեթէ անվնաս է մնացել: Ներսում այն ունեցել է առանձին լողաւազան, տաք եւ սառը ջրի մատակարարում ապահովող ջրային համակարգ, լոգանք ընդունելու եւ հանգստանալու առանձին սենեակներ:

Բաղնիքը հնագէտները յայտնաբերել են Ուրֆայի Հարրան շրջանում, որը տեղ է գտնում ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցուցակում:

Աւելի վաղ Ուրֆայում յայտնաբերւել էր Եդեսիայի Աբգար Ե թագաւորի ընտանեկան դամբարանը: Նշենք, որ Աբգար Ե թագաւորը յայտնի է նաեւ Աբգար Հինգերորդ Ուքքամա անւամբ:

Ըստ աւանդութեան՝ Աբգար թագաւորն ընդունել է քրիստոնէութիւն՝ դրանով դառնալով Մ.թ. 1-ին դարի առաջին քրիստոնեայ թագաւորը։ Նա Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից է։ Ըստ Խորենացու «Հայոց պատմութեան»` եղել է Հայոց թագաւոր։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։