Հա

Մշակոյթ

23/12/2017 - 11:10

Թուրքիայում 2018 թւականին կը նորոգւի Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա - «tert.am») քաղաքի իշխանութիւնները հաստատել են հայկական Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու վերանորոգման նախագիծը:

«alikonline.ir» - Թուրքիայի Կայսերի (Կեսարիա - «tert.am») քաղաքի իշխանութիւնները հաստատել են հայկական Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու վերանորոգման նախագիծը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է թուրքական «Hurriyet» պարբերականը:

Յայտնի է, որ եկեղեցու նորոգման համար կը ծախսւի 3.5 մլն. թուրքական լիրա (875 հազար դոլար): Բացի եկեղեցու շէնքից՝ կը նորոգւի նաեւ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի բակում գտնւող հայկական վարժարանի շէնքը, որն ունի շուրջ 150 տարւայ պատմութիւն:

Նախատեսւում է, որ նորոգման աշխատանքները կսկսւեն 2018 թւականի սկզբին եւ կը տեւեն 4.5 ամիս:

Կեսարիայի հին հայկական թաղամասի կենտրոնում գտնւող եւ 1191 թւականի կառոյց համարւող եկեղեցին մինչ այս վերանորոգման է ենթարկւել 1663-ին, 1859-ին եւ 1885-ին:

Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը հայութեան համար նաեւ կարեւոր ուխտատեղի է, ըստ լեգենդի՝ Կեսարիան հէնց այն քաղաքն է, որտեղ Գրիգոր Լուսաւորիչը ծանօթացել է քրիստոնէութեանն ու ընդունել այն՝ հետագայում տարածելով հայ ժողովրդի մէջ:

Յիշեցնենք, որ ամիսներ առաջ Կայսերիի քաղաքապետ Մուստաֆա Չելիքն այցելել է տեղի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի: Քաղաքապետին այցի ընթացքում ուղեկցել են եկեղեցու հիմնադրամի ղեկավարներից Զադիք Թոքերն ու հիմնադրամի ղեկավար կազմի այլ անդամներ: Ներկաները քաղաքապետի հետ փաստել էին, որ եկեղեցու արտաքին պատը կարող է մի քանի տարւայ ընթացքում փլուզւել, եթէ չիրականացւի անհրաժեշտ միջամտութիւն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։