Հա

Մշակոյթ

24/12/2017 - 10:00

150 տարւայ կտաւում պատկերւած կնոջ ձեռքին սմարթֆոն են նկատել

19-րդ դարի 60-ական թւականներին պատկերւած նկարն ասես այնպիսի մի տարր է պարունակում, որը ժամանակակից աշխարհից է. նկարում պատկերւած կինը քայլում է գլուխը կախած եւ երկու ձեռքով բռնած իրին նայելիս: 

«alikonline.ir» - 19-րդ դարի 60-ական թւականներին պատկերւած նկարն ասես այնպիսի մի տարր է պարունակում, որը ժամանակակից աշխարհից է. նկարում պատկերւած կինը քայլում է գլուխը կախած եւ երկու ձեռքով բռնած իրին նայելիս: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս ներկայացնում է «The Independent»-ը, կնոջ ձեռքում պահած իրը բաւականին նման է սմարթֆոնի: Նկարի միւս անկիւնում թաքնւած տղամարդը՝ ծաղիկները ձեռքին, սպասում է, որպէսզի անակնկալ մատուցի մօտեցող կնոջը:

Ժամանակների տարօրինակ բախումը կտաւում նկատել է «Twitter»-ի ամերիկացի օգտատեր Փիթեր Ռասելը Միւնխէնի «Neue Pinakothek» թանգարան այցելելիս:

Թանգարանի մեկնաբանմամբ՝ կտաւում պատկերւած կինը ոչ թէ սմարթֆոնով է ինչ-որ բան նայում, այլ խորասուզւած ընթերցում է օրհներգի գիրքը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։