Հա

Մշակոյթ

Կիրակի, 24 Դեկտեմբերի 2017 10:10

Ակիմ Թամիրով. Հոլիվուդը նւաճած հայազգի դերասանը, ով դարձել է «Ոսկէ գլոբուս»-ի առաջին դափնեկիրը

ԱՄՆ-ում Ակիմ Թամիրովին անւանում էին առաջին հայ դերասանը Ռուսաստանից, որին յաջողւել է կարճ ժամանակահատւածում գրաւել Հոլիվուդը եւ յաւերժացնել իր անունը հոլիվուդեան կինոաշխարհում:

«alikonline.ir» - ԱՄՆ-ում Ակիմ Թամիրովին անւանում էին առաջին հայ դերասանը Ռուսաստանից, որին յաջողւել է կարճ ժամանակահատւածում գրաւել Հոլիվուդը եւ յաւերժացնել իր անունը հոլիվուդեան կինոաշխարհում: Այս մասին գրում է «tert.am»-ը:

Ինչպէս ներկայացնում է «Rusarminfo»-ն, հոլիվուդեան կինոյի աստղ Ակիմ Թամիրովը ծնւել է 1899-ին Թիֆլիսում բնակւող հայկական ընտանիքում: 19 տարեկանում ապագայ դերասանը տեղափոխւել է Մոսկւա, որտեղ նախ սովորել է գեղարւեստա-թատերական դպրոցում, ապա մասնակցել նկարահանումների:

1923-ին Թամիրովը թատերական խմբակի կազմում մէկնում է ԱՄՆ հիւրախաղերի, որտեղից այլեւս չի վերադառնում:

Առաջին տարիներն անցել են աշխատանքի որոնումներով. հայ դերասանն ստիպւած է եղել որոշ ժամանակով թողնել իր ստեղծագործական կարիերան եւ ապրուստ վաստակել տաքսի վարելով:

1930-ականներին Թամիրովին ժպտում է յաջողութիւնը, եւ նրան փոքր դեր են առաջարկում «Կրիստինա թագուհին» ֆիլմում:

Նրա դերասանական տաղանդն աննկատ չի մնում, եւ մէկ տարում նա յաջողացնում է նկարահանւել 13 ֆիլմում:

Ֆիլմերում նա հիմնականում արտասահմանցիների կերպարներ էր կերտում: Տարբեր տարիներին նկարահանման հրապարակում նրա գործընկերներն են եղել Մառլեն Դիտրիխը, Գրետա Գարբոն, Ջինա Լոլոբրիջիտան:

1943-ին Ակիմ Թամիրովն ստացել է «Ոսկէ գլոբուս» ամերիկեան կինոմրցանակը «Երկրորդ պլանի լաւագոյն դերասան» անւանակարգում:

Թամիրովը 1969-ին կերտել է Սանչօ Պանսայի դերը Օրսոն Վելսի «Դոն Կիխոտ» անաւարտ ֆիլմում:

Նա նկարահանւել է աւելի քան 140 ֆիլմում եւ ստեղծագորական կարիերայով զբաղւել մինչեւ մահը: Ակիմ Թամիրովը մահացել է 1972-ին:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ