Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2017 13:30

«Փարդիս եւ Փարիսա»-ն՝ նւիրւած Լորիս Ճգնաւորեանի 80-ամեակին

Յունւարի 5-ին, Թեհրանի «Վահդաթ» համեգրասրահում կը կայանայ անւանի երաժշտագէտ, խմբավար եւ կոմպոզիտոր Լորիս Ճգնաւորեանի 80-ամեակին նւիրւած յոբելեանական համերգ:

«alikonline.ir» - Յունւարի 5-ին, Թեհրանի «Վահդաթ» համեգրասրահում կը կայանայ անւանի երաժշտագէտ, խմբավար եւ կոմպոզիտոր Լորիս Ճգնաւորեանի 80-ամեակին նւիրւած յոբելեանական համերգ:

Համերգի ընթացքում Փէյման Մանսուրիի ղեկավարութեամբ կը ներկայացւի մայեստրոյի հեղինակած առաջին պարսկերէն օպերան՝ «Փարդիս եւ Փարիսա»-ն:

Իրանի ազգային օպերային արւեստի զարգացման գործընթացում նշանակալից տեղ է զբաղեցնում Ճգնաւորեանի գրած «Փարդիս եւ Փարիսա» օպերան, որն էլ Իրանի ազգային օպերային արւեստում ոճական նոր զարգացման սկիզբը հանդիսացաւ։

Յիշեցնենք, որ հայազգի անւանի երաժշտագէտ, խմբավար եւ կոմպոզիտոր Լորիս Ճգնաւորեանն ծնւել է 1937 թւականին Բորուջերդում: Իր երաժշտական կրթութիւնն ստացել է Իրանում, Աւստրիայում եւ ԱՄՆ-ում:

Ճգնաւորեանն ղեկավարել է մի շարք նշանաւոր նւագախմբեր ու երգչախմբեր տարբեր երկրներում, նաեւ Հայաստանում: Ունի բազմաթիւ երաժշտական յօրինումներ, որոնց թւում է «Ռոստամ վա Սոհրաբ», «Փարդիս վա Փարիսա», «Խոսրով վա Շիրին» եւ շուրջ 40 իրանական եւ իտալական փաստա-վաւերագրական, խաղարկային ֆիլմերի երաժշտութիւններ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։