Հա

Մշակոյթ

27/12/2017 - 08:00

Մահացել է «Բագզ Բաննի»-ի ստեղծողը

Կեանքի 99-րդ տարում կեանքից հեռացել է նկարիչ եւ դիզայներ Բոբ Գիվենսը՝ ամենայայտնի անիմացիոն կերպարներից մէկի՝ «Բագզ Բաննի»-ի ստեղծողը, այս մասին յայտնում է «BBC News»-ը՝ վկայակոչեպով Գիվենսի դստերը՝ Մարիանային: 

«alikonline.ir» - Կեանքի 99-րդ տարում կեանքից հեռացել է նկարիչ եւ դիզայներ Բոբ Գիվենսը՝ ամենայայտնի անիմացիոն կերպարներից մէկի՝ «Բագզ Բաննի»-ի ստեղծողը, այս մասին յայտնում է «BBC News»-ը՝ վկայակոչեպով Գիվենսի դստերը՝ Մարիանային: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «Lenta.ru»-ն:

Գիվենսը առաջին անգամ նկարել է «Բագզ Բաննի»-ին1940 թւականին: Վերջինիս համար հիմք է ծառայել նմանատիպ մէկ այլ կերպար` Բագզու նապաստակը, որը մինչ այդ յայտնւել էր մի քանի մուլտֆիլմում: «Warner Bros.» ստուդիան ցանկացել էր փոխել հերոսի դէմքը, քանի որ օրիգինալի դէմքը «չափազանց սիրալիր էր»: Նախորդ նապաստակը կլոր գլուխ, փափկամազ պոչ եւ կարճ ականջներ ունէր, իսկ հասակը մի գլուխ աւելի ցածր էր Բագզից:

Նկարիչը աշխատել է նաեւ «Թոմի եւ Ջերի»-ի, «Դաֆֆի»-ի եւ «Դոնալդ Դագ»-ի մասին անիմացիոն շարքերի վրայ, համագործակցել է «Disney», «Warner Bros» եւ «Hanna-Barbera» ստուդիաների հետ:

«Բագզ Բաննի»-ն «Warner Bros»-ի ամենայայտնի անիմացիոն կերպարներից մէկն է: Այն յայտնւել է ստուդիայի այնպիսի նախագծերում, ինչպիսիք են «Tiny Toon Adventures»-ը եւ «The Luni Tunce Show»-ն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։