Հա

Մշակոյթ

27/12/2017 - 09:30

«The Daily Mail». «Փորձագէտների միջազգային թիմը ձեռնամուխ կը լինի Արարատի վրայ Նոյեան տապանը յայտնաբերելու գործին»

Հնարաւոր է՝ բիբլիական Նոյեան տապանը շուտով կը յայտնաբերւի, գրում է բրիտանական «The Daily Mail» պարբերականը՝ մանրամասնելով, որ նման յայտարարութեամբ է հանդէս եկել գիտնականների միջազգային թիմը:

«alikonline.ir» - Հնարաւոր է՝ բիբլիական Նոյեան տապանը շուտով կը յայտնաբերւի, գրում է բրիտանական «The Daily Mail» պարբերականը՝ մանրամասնելով, որ նման յայտարարութեամբ է հանդէս եկել գիտնականների միջազգային թիմը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Աստւածաշնչում ասւում է, որ տապանը Մեծ ջրհեղեղի 150-րդ օրը հանգրւանել է Արարատ լեռան գագաթին, գրում է աղբիւրը՝ նկատելով, որ թէեւ այս վարկածն ընդունելի է շատերի համար, սակայն այն ապացուցող փաստարկներ չկան:

Այնուամենայնիւ, աւելի քան 100 հետազօտողներից բաղկացած միջազգային թիմը վերջերս մասնակցել է եռօրեայ սիմպոզիումի՝ քննարկելով Արարատ լեռան վրայ Նոյեան տապանի գտնւելու ճշգրիտ վայրի յայտնաբերման հաւանականութիւնը:

«Նպատակ ունեմ այցելել լեռան վրայ այն հաւանական վայրերը, որտեղ կարող եմ ապացույցներ գտնել նախկինում կատարւած ողբերգութեան մասին»,- նշել է Կալիֆորնիայի Երկրաֆիզիկայի հետազօտական ինստիտուտի պրոֆեսոր Ռաուլ Էսպերանտէն:

Մասնագէտը վստահ է, որ Աստւածաշնչում նկարագրւած իրադարձութիւնները համապատասխանում են իրականութեանը, պարզապէս հարկաւոր է աւելի լուրջ գիտական աշխատանք տանել:

Բացի այդ, նա կոչ է արել միջազգային մակարդակով խոշոր ներդրումներ անել նախագծում, որպէսզի հնարաւոր լինի լիարժէք հետաքննութիւն անցկացնել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։