Հա

Մշակոյթ

28/12/2017

«80 տարի Լորիս Ճգնաւորեան». հնչելու են մայեստրոյի՝ իրանական լսարանին քիչ ծանօթ ստեղծագործութիւնները

Թեհրանի Վահդաթ համերգասրահում, «80 տարի Լորիս Ճգնաւորեան» միջոցառման շրջանակներում հնչելու են մայեստրոյի մինչ այժմ չհնչած երաժշտական ստեղծագործութիւնները

«alikonline.ir»- Թեհրանի Վահդաթ համերգասրահում, «80 տարի Լորիս Ճգնաւորեան» միջոցառման շրջանակներում հնչելու են մայեստրոյի մինչ այժմ չհնչած երաժշտական ստեղծագործութիւնները: Ինչպէս տեղկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին յայտնել է Մշակութային եւ գեղարւեստական հաստատութեան տնօրէն Նասիմ Շոջաին՝ անւանի երաժշտագէտ, խմբավար եւ կոմպոզիտոր Լորիս Ճգնաւորեանի մեծարման յոբելեանական շաբաթւայ ծրագրերի ներկայցման կապակցութեամբ հրաւիրւած մամլոյ ասուլիսի ընթացքում:

Նա տեղեկացրել է, որ 2018 թւականի յունւարի 4-5-ին նախատեսւած երկու համերգների ընթացքում հնչելու են մայեստրոյի՝ մինչ այժմ իրանցի հանդիսատեսին քիչ ծանօթ ստեղծագործութիւնները:

«Համերգների ընթացքում ներկայացւելու են ստեղծագործութիւններ, որոնք մեծ ճանաչում ունեն միջազգային ասպարէզում, սակայն Իրանում շատ չեն հնչել»,- նշել է Նասիմ Շոջաին՝ յաւելեով, որ մայստրոն դրանք հիմնակնում ստեղծել է երիտասարդ տարիքում, երբ դեռ ուսանում էր Վիեննայում:

Յատկանշական է, որ համերգների ընթացքում հնչելու է նաեւ Հայոց ցեղասպանութեանը նւիրւած մայեստրոյի «Ռեքւիեմ» ստեղծագործութիւնը:

Կատարւելու են նաեւ նրա «Ֆանտաստիկ պար» բալետն ու «Փարդիս ու Փարիսա» օպերան, եւ ցուցադրւելու է «Գիւմրիի ուխտագնացութիւն» տեսաֆիլմը, որը նւիրւած է 1988 թւականի Սպիտակի աւերիչ երկաշարժից յետոյ մայեստրոյի կազմակերպած դրամահաւաքին եւ դէպի Գիւմրի կատարած ոտքով ուղեւորութեանը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։