Հա

Մշակոյթ

Շաբաթ, 30 Դեկտեմբերի 2017 13:30

«Գրիգոր Զոհրապ» գորգն աւելի քան 100 տարւայ օտարութիւնից յետոյ եկել է հայրենիք

Հայկական գորգի ազգային կենտրոնում հանդիսաւորութեամբ բացւել է գորգի թանգարանի առաջին եւ շատ սպասւած ցուցանմուշը՝ «Գրիգոր Զոհրապ» գորգը: Կենտրոնի ֆէյսբուքեան էջից տեղեկանում ենք, որ  Հայկական գորգի ազգային կենտրոնի հետեւողական աշխատանքի շնորհիւ հնարաւոր է եղել ձեռք բերել եւ Հայաստան տեղափոխել «Գրիգոր Զոհրապ» պատմական նշանակութիւն ունեցող գորգը: 

«alikonline.ir» - Հայկական գորգի ազգային կենտրոնում հանդիսաւորութեամբ բացւել է գորգի թանգարանի առաջին եւ շատ սպասւած ցուցանմուշը՝ «Գրիգոր Զոհրապ» գորգը: Կենտրոնի ֆէյսբուքեան էջից տեղեկանում ենք, որ  Հայկական գորգի ազգային կենտրոնի հետեւողական աշխատանքի շնորհիւ հնարաւոր է եղել ձեռք բերել եւ Հայաստան տեղափոխել «Գրիգոր Զոհրապ» պատմական նշանակութիւն ունեցող գորգը: գրում է «panorama.am»-ը:

«Գրիգոր Զոհրապ» գորգը խորհրդանշական ձեռբերում է Հայկական գորգի թանգարանի համար. այն ամփոփում է հայ ժողովրդի պատմութեան մի ողջ ժամանակաշրջան՝ անվերջ պայքարով, մեծ կորուստներով, վերապրելու կարողութեամբ: Գրիգոր Զոհրապը մեծ գրող էր, հրապարակախօս, ժամանակի լաւագոյն իրաւաբաններից մէկը, հասարակական-քաղաքական գործիչ, Օսմանեան խորհրդարանի պատգամաւոր, Հայոց Ցեղասպանութեան զոհ:

Հայկական լեռնաշխարհը գորգագործութեան հնագոյն կենտրոններից է, եւ որքան էլ հայկական գորգարւեստը տարբեր է իր գոյներով, զարդանախշերով, խորհրդանիշերով, մոտիւներով, այնուամենայնիւ առանձնանում է իր ուրոյն ձեռագրով: Այս բազմազանութեան մէջ հետքրքրական են դիմանկարային գորգերը:

Դիմանկարային գորգի եզակի նմուշ է Գրիգոր Զոհրապի պատկերով ստեղծւած գորգը, որը փորձագէտների կարծիքով գործւել է մինչեւ 1909 թ. Սեբաստիայում (Օսմանեան կայսրութիւն, Սեբաստիայի նահանգ) Բեդուկեան ընտանիքի կողմից:

Հայոց Ցեղասպանութեան տարիներին գորգը կորսւել է, այնուհետեւ գտնւել է արեւելեան գորգերի կոլեկցիոներ Ջէք Քադրիի հաւաքածուում: 2017 թ. գարնանը գորգը յայտնւեց Աւստրալիայի աճուրդներում՝ «Mossgreen» ընկերութեան կողմից: Գորգն առանձնակի հետաքրքրութիւն էր առաջացրել աճուրդում, ինչը փաստում էր այն գնել ցանկացողների քանակը եւ աշխարհագրութիւնը: Հայկական գորգի ազգային կենտրոնի հիմնադիր Վիկտոր Մնացականեանին յաջողւեց գնել գորգը եւ նւիրաբերել Հայկական գորգի թանգարանին: Պատկերագորգն, իհարկէ, ընդգրկւելու է Հայկական գորգի թանգարանի մշտական ցուցադրութեան մէջ:

 

Յարակից Հրապարակումներ

  • Մեգերեանների գերդաստանն աւելի քան չորս սերունդ զբաղւել է հին գորգերի վերականգնումով. 100-ամեայ պատմութիւն
    Մեգերեանների գերդաստանն աւելի քան չորս սերունդ զբաղւել է հին գորգերի վերականգնումով. 100-ամեայ պատմութիւն

    Հայկական գորգագործական արւեստն աշխարհի տարբեր երկրներում ներկայացնող «Մեգերեան կարպետ» ընկերութիւնը նշելու է իր հիմնադրման 100-ամեակը։ Միջոցառմանը, որ տեղի կունենայ սեպտեմբերի 18-ին, կը մասնակցեն հիւրեր ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից: 

    «Մեգերեան կարպետ» ընկերութիւնը հիմնադրւել է 1917 թւականին Նիւ Եօրքում: Այն ի սկզբանէ զբաղւում էր նոր եւ անտիկ ձեռագործ գորգերի վերանորոգման եւ մշակման աշխատանքներով, ինչպէս նաեւ ձեռագործ գորգերի առք ու վաճառքով: 

  • Իրանը վերսկսում է գորգերի արտահանումը դէպի ԱՄՆ
    Իրանը վերսկսում է գորգերի արտահանումը դէպի ԱՄՆ

    Իրանի գորգարտադրութեան իրանական ծառայութեան ղեկավար Համիդ Քարգարը յայտարարել է, որ 2016-ին վերսկսելու են Իրանից դէպի ԱՄՆ գորգերի արտահանումը:
    «Իրանական գորգերի վաճառքի նկատմամբ ամերիկացի գործարարների ցուցաբերած մեծ հետաքրքրւածութիւնը ցոյց է տալիս, որ շուտով ԱՄՆ գորգերի մատակարարումը կը վերսկսի»,- յայտարարել է նա:

  • Տեղական եւ միջազգային փորձագէտներ.- «Հայաստանը գորգագործական հնագոյն մշակոյթ ունեցող ժողովուրդներից է»
    Տեղական եւ միջազգային փորձագէտներ.- «Հայաստանը գորգագործական հնագոյն մշակոյթ ունեցող ժողովուրդներից է»

    Կրկնակի հանգոյցը՝ հայկական գորգագործութեան գլխաւոր առանձնայատկութիւնն է: «Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում «Յովհ. Շարամբէեանի անւան ժողովրդական ստեղծագործութեան կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրէնի տեղակալ Կարինէ Բազէեանը նաեւ նշեց, որ հայկական գորգերի զարդագիր տեքստերում ներկայացւած են մեր նախնիների հնագոյն պատկերացումները եւ հաւատալիքները:

  • ԳՈՐԳԱՐՒԵՍՏ - Հայկական աւանդական ձեռագործ գորգերի արտադրութիւն՝ Արցախում
    ԳՈՐԳԱՐՒԵՍՏ - Հայկական աւանդական ձեռագործ գորգերի արտադրութիւն՝ Արցախում

    Շուրջ մէկ ամիս է, որ Արցախում (Շուշի եւ Ստեփանակերտ) սկսել է գործել հայկական ձեռագործ գորգերի արտադրութեան գործարանը: Հայկական մշակոյթի այս հնագոյն ճիւղի պահպանումն ու գորգարւեստի վերազարթնումը կարեւոր նշանակութիւն ունեն Արցախի եւ Արցախի երիտասարդ սերունդի համար, որն իր ապագան միախառնւած է տեսնում իր երկրի զարգացման հնարաւորութիւններին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։