Հա

Մշակոյթ

Կիրակի, 07 Յունւարի 2018 08:15

Լուի դէ Ֆիւնէսի հայ խոհարարը պատմել է լեգենդար դերասանի նախասիրութիւնների մասին

Անւանի ֆրանսիացի դերասան, համաշխարհային կինոյի մեծագոյն աստղերից մէկը՝ Լուի դէ Ֆիւնէսը, նախընտրել է հայկական խոհանոց, Հայաստանի Հանրային հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում պատմել է նրա ընտանիքի նախկին խոհարար Աղունիկ Սարգսեանը։ 

«alikonline.ir» - Աշխարհահռչակ դերասանը սիրում էր հայկական խոհանոցը եւ նոյնիսկ սովորել էր քեաբաբ պատրաստել, յիշում է Ֆիւնէս ընտանիքի նախկին խոհարարը։

Անւանի ֆրանսիացի դերասան, համաշխարհային կինոյի մեծագոյն աստղերից մէկը՝ Լուի դէ Ֆիւնէսը, նախընտրել է հայկական խոհանոց, Հայաստանի Հանրային հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում պատմել է նրա ընտանիքի նախկին խոհարար Աղունիկ Սարգսեանը։ Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

Սարգսեանն ապրել է Վանաձորում, 1949 թւականին ամուսնացել է սիրիահայի հետ եւ նրա հետ գնացել Մարսէլ։ Ֆրանսիան դուր չի եկել նրանց, ցանկացել են վերադառնալ, բայց նրա ամուսնուն թոյլ չեն տւել վերադառնալ ԽՍՀՄ։

Սարգսեանը նամակ է գրել Բրեժնեւին եւ տւել այն Վազգէն Առաջին կաթողիկոսին, որը Փարիզում է եղել։

Իսկ մինչ այդ նրան յաջողւել է աշխատանք գտնել․ դարձել է լեգենդար դերասան Լուի դէ Ֆիւնէսի խոհարարը։

«Նրանք մեզ տուն էին տւել իրենց այգում։ Այնտեղ էլ ապրում էինք»,- պատմում է Սարգսեանը։ Նա ասել է, որ Ֆիւնէսին դուր է եկել հայկական խոհանոցը։ Սարգսեանը պատրաստել սովորել էր իր էրզրումցի տատիկից։

«Ես շատ յաճախ եմ պատրաստել հայկական ապուրներ՝ լոբով, աւելուկով։ Նա սիրում էր տոլմա, քեաբաբ․ մենք կրակ էինք վառում, ես ցոյց էի տալիս, թէ ինչպէս պէտք է քեաբաբ պատրաստել», -յիշում է Սարգսեանը։

Ֆիւնէսի տանը շատ հայեր են հիւրընկալւել, սեղանին յաճախ են դրւել հայկական ազգային ճաշատեսակներ։ Սարգսեանի աղջիկը Ֆիւնէսին հայերէն տառերն է սովորեցրել։

Մի անգամ դերասանը փորձել է օգնել Սարգսեանին լամպը փոխելու հարցում։ Ցածր հասակի պատճառով նա կանգնել է աթոռի վրայ եւ ընկել. երկուսն էլ երկար ծիծաղել են։

Աղունիկ Սարգսեանը Ֆրանսիայում աշխատել է 5 տարի, դրանից յետոյ նրա խնդրանքը, վերջապէս, հասել է ԽՍՀՄ գլխաւոր քարտուղարին։ Կինը վերադարձել է Հայաստան։ Մինչեւ վերջերս Ֆիւնէսի ընտանիքն ամէն ամիս 100 դոլար է ուղարկել նրանց։

Նա իր հետ նաեւ հագուստ է բերել, որը նւիրել են Ֆիւնէս ընտանիքի անդամները։ Ընտանիքում պահում են կիսով չափ լիքը կոնեակի շիշը, որը նոյնպէս Ֆիւնէսներն են նւիրել։

Յարակից Հրապարակումներ

  • Հայաստանը «կերել է» Եւրոպան. եւրոպացիների սիրած հայկական ուտեստների թոփ-հնգեակը
    Հայաստանը «կերել է» Եւրոպան. եւրոպացիների սիրած հայկական ուտեստների թոփ-հնգեակը

    Գերմանական, ֆրանսիական, ռումինական եւ եւրոպական խոհանոցների այլ ուտեստները, որոնք յայտնի են ողջ աշխարհում՝ հին հայ ուտեստների վերամշակումներն են։ Դրանց բաղադրատոմսերն իրենց հետ Եւրոպա են տարել մեր հայրենակիցները, հիմնականում Անիի թագաւորութիւնից գաղթածները, կարծում է փորձագէտը։

  • «Eater»․ Հայկական ուտեստներից կարելի է հասկանալ հայերի պատմութիւնը
    «Eater»․ Հայկական ուտեստներից կարելի է հասկանալ հայերի պատմութիւնը

    Ամերիկեան «Eater» պորտալն անդրադարձել է հայկական խոհանոցի ու ԱՄՆ-ում հայկական ռեստորանների վրայ։ 

  • «Հայկական խոհանոց» ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի ճաշակով
    «Հայկական խոհանոց» ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի ճաշակով

    Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, ներկայութեամբ Սրբազան Հօր, ազգային իշխանութեան ներկայացուցիչների, ՀՕՄ-ի վարչութեան եւ թաւրիզահայ համայնքի զաւակների, տեղի ունեցաւ հայկական խոհանոցի համադամ կերակրատեսակների ցուցահանդէս-վաճառքը:

  • Հայ խոհարարները Մոսկւայում կը ներկայացնեն Անիի խոհանոցը
    Հայ խոհարարները Մոսկւայում կը ներկայացնեն Անիի խոհանոցը

    Հայ խոհարարական աւանդոյթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպութիւնը նախատեսում է նոյեմբերի 16-20-ը Մոսկւայում ներկայացնել պատմական Հայաստանի Անի քաղաքի խոհանոցը:
    Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը, շնորհաւորելով Խոհարարների միջազգային օրւայ կապակցութեամբ՝ այս մասին յայտնեց Հայ խոհարարական աւանդոյթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպութեան նախագահ Սեդրակ Մամուլեանը:

  • Խորովածի եւ «Օձունի գանձեր» փառատօները՝ այսօր
    Խորովածի եւ «Օձունի գանձեր» փառատօները՝ այսօր

    Հայկական խոհանոցային աւանդոյթներն ու բնամթերքը տեղացիներին ու աշխարհին ներկայացնող Խորովածի ու «Օձունի գանձեր» փառատօները 2015-ին տեղի կունենան այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Լոռու մարզի Ախթալա եւ Օձուն քաղաքներում: Կազմակերպիչների ասութեամբ՝ նպատակը մէկն է. այցելուներին ներկայացնել յագեցած ծրագիր՝ հնարաւորութիւն տալով ներկայ լինել երկու փառատօներին էլ, քանի որ փառատօնային բնակավայրերը մօտ են իրար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։