Հա

Մշակոյթ

07/01/2018 - 08:25

Աշխարհում առաջին քրիստոնեայ պետության խորհրդանիշներն ու լեգենդները. «BBC»-ի անդրադարձը

«BBC»-ի ռուսական ծառայութիւնը Սուրբ ծննդեան կապակցութեամբ անդրադարձել է Հայաստանի՝ առաջին քրիստոնեայ երկրի խորհրդանիշներին ու լեգենդներին՝ նշելով, որ Հայ առաքելական եկեղեցին հնագոյն քրիստոնէական եկեղեցիներից մէկն է եւ տարբերւում է ինչպէս բիւզանդական ուղղափառութիւնից, այնպէս էլ հռոմէական կաթոլիկութիւնից: Այստեղ Սուրբ ծնունդը նշում են յունւարի 6-ին, գրում է լրատւամիջոցը:

«alikonline.ir» - «BBC»-ի ռուսական ծառայութիւնը Սուրբ ծննդեան կապակցութեամբ անդրադարձել է Հայաստանի՝ առաջին քրիստոնեայ երկրի խորհրդանիշներին ու լեգենդներին՝ նշելով, որ Հայ առաքելական եկեղեցին հնագոյն քրիստոնէական եկեղեցիներից մէկն է եւ տարբերւում է ինչպէս բիւզանդական ուղղափառութիւնից, այնպէս էլ հռոմէական կաթոլիկութիւնից: Այստեղ Սուրբ ծնունդը նշում են յունւարի 6-ին, գրում է լրատւամիջոցը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Հայաստանի դերը աշխարհի հոգեւոր պատմութիւնում դժւար է գերագնահատել: Պատմաբանների մեծ մասը միակարծիք է, որ 301 թւականին այն դարձաւ աշխարհում առաջին քրիստոնէական պետութիւնը:

Լրատւամիջոցը գրում է, որ լեգենդի համաձայն՝ Հայ առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոսը սուրբ Գրիգոր Լուսաւորիչն է եղել, ում շնորհիւ հայոց թագաւոր Տրդատ 3-րդը քրիստոնէութիւն է ընդունել, իսկ այնուհետեւ այն դարձրել պետական կրօն:

Հեղինակը պատմում է, որ Տրդատը հրահանգել է Գրիգոր Լուսաւորչին նետել ստորգետնեայ զնդանը, որտեղ նա մնացել է 13 տարի, եւ համաձայն լեգենդի, հիւանդութիւնից Գրիգորի օգնութեամբ բուժւելուց յետոյ մկրտւել է եւ քրիստոնէութիւնը հռչակել Հայաստանի պետական կրօն:

Յօդւածի հեղինակը նաեւ անդրադառնում է հնագոյն անցեալի հետքերին, մասնաւորապէս՝ Գառնու տաճարին, սուրբ Գայիանէի վանքին, Խոր Վիրապին, Գեղարդ վանական համալիրին, Սուրբ Զօրաց եկեղեցուն, հոգու փրկութեան խորհրդանիշ համարւող խաչքարերին, Քարահունջ համալիրին եւ դրանց շուրջ գոյութիւն ունեցող պատմութիւններին եւ լեգենդներին:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։