Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 08 Յունւարի 2018 10:00

Լոս Անջելէսում յայտարարւել են «Ոսկէ գլոբուս 2018»-ի յաղթողները. «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»-ի աստղը շողում է

Քիչ առաջ Լոս Անջելէսի «Բեւեռլի Հիլթոն» հիւրանոցում կաւարտւել է կինեմատոգրաֆի եւ հեռուստատեսութեան ոլորտում ձեռքբերումների համար «Ոսկէ գլոբուս 2018» կինոմրցանակաբաշխութեան 75-րդ արարողութիւնը: 

«alikonline.ir» - Քիչ առաջ Լոս Անջելէսի «Բեւեռլի Հիլթոն» հիւրանոցում կաւարտւել է կինեմատոգրաֆի եւ հեռուստատեսութեան ոլորտում ձեռքբերումների համար «Ոսկէ գլոբուս 2018» կինոմրցանակաբաշխութեան 75-րդ արարողութիւնը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

2017 թւականի լաւագոյն դրամատիկ ֆիլմ է ճանաչւել Մարտին Մք Դոնախի «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» կինոնկարը, որը պատմում է ոստիկանութիւնից իր դստեր մահւան դէպքի հետաքննութիւնը պահանջող մօր մասին:

Լաւագոյն դրամատիկ դերասանուհի է ճանաչւել Ֆրենսիս Մք Դորմանդը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»)։ «Լաւագոյն դրամատիկ դերասան» անւանակարգում յաղթել է Գարի Օլդմանը («Ամենամութ ժամը»)։

Լաւագոյն ռեժիսոր է ճանաչւել Գիլերմօ դել Տորոն՝ «Ջրի ձեւը» ֆիլմի համար:

«Լաւագոյն սցենար» անւանակարգում կրկին «Ոսկէ գլոբուս»-ի է արժանացել «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» կինոնկարը:

«Լաւագոյն հեռուստատեսային դերասանուհի» անւանակարգում յաղթել է Նիկոլ Քիդմանը, որի մրցակիցներն էին Ռիզ Ուիզերսփունը, Ջեսիքա Լանժը, Սիւզան Սարանդոնն ու Ջեսիքա Բիլը: Մինչդեռ «Լաւագոյն հեռուստատեսային դերասան» անւանակարգում յաղթել է Էւան ՄքԳրեգորը («Ֆարգօ»):

«Երկրորդ պլանի լաւագոյն դերասան» է ճանաչւել Սէմ Ռոքւելը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»)։ Երկրորդ պլանի լաւագոյն դերասանուհի է ճանաչւել Էլիսոն Ջենին («Ես, Տոնեան»):

«Կատակերգութիւն/միւզիքլ ժանրի լաւագոյն ֆիլմ» անւանակարգում յաղթել է «Տիկին Թռչուն»-ը, որի գլխաւոր դերակատար Սիրշա Ռոնանը մրցանակի է արժանացել «Կատակերգութիւն/միւզիքլ ժանրի լաւագոյն դերասանուհի» անւանակարգում: «Կատակերգութիւն/միւզիքլ ժանրի լաւագոյն դերասան» անւանակարգում յաղթել է Ջէյմս Ֆրանկօն («Սարսափելի արարիչը»):

Լաւագոյն օտարերկրեայ ֆիլմ է ճանաչւել «Ոչ մի տեղից»-ը:

«Լաւագոյն անիմացիոն ֆիլմ» է ճանաչւել «Կոկօ»-ն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։