Հա

Մշակոյթ

11/01/2018

Ազնաւուրի հարցազրոյցը «Le Telegramme»-ին. «Վերջին հսկան չեմ, սակայն ֆրանսիական երաժշտութեան առաջին դասականն եմ»

Աշխարհահռչակ հայազգի շանսոնիէ Շառլ Ազնաւուրի համար երգն իր օդն է եւ սիրուհին, բացի երգելուց այլ աշխատանք չի կարող կատարել: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Ազնաւուրը նշել է «Le Telegramme»-ին տւած հարցազրոյցում: «Ես չեմ կարող այլ բան անել, բացի այս աշխատանքից, ես ոչինչ չգիտեմ, եւ չեմ էլ ցանկանում իմանալ: Ինչպէս ասում է իմ կինը՝ սա իմ օդն է, իմ սիրուհին»,- ասել է Ազնաւուրը՝ պատասխանելով հարցին, թէ ինչ մոգական ուժ է օգնում իրեն երգել բեմում:

«alikonline.ir» - Աշխարհահռչակ հայազգի շանսոնիէ Շառլ Ազնաւուրի համար երգն իր օդն է եւ սիրուհին, բացի երգելուց այլ աշխատանք չի կարող կատարել: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Ազնաւուրը նշել է «Le Telegramme»-ին տւած հարցազրոյցում: «Ես չեմ կարող այլ բան անել, բացի այս աշխատանքից, ես ոչինչ չգիտեմ, եւ չեմ էլ ցանկանում իմանալ: Ինչպէս ասում է իմ կինը՝ սա իմ օդն է, իմ սիրուհին»,- ասել է Ազնաւուրը՝ պատասխանելով հարցին, թէ ինչ մոգական ուժ է օգնում իրեն երգել բեմում:

Լրագրողը շանսոնիէյից հետաքրքրւել է՝ արդեօ՞ք պատկերացնում էր այսքան մեծ փառք: «Ոչ: Որովհետեւ, նախ չեմ երազել դրա մասին, ես ցանկանում էի անել աշխատանք, որը կը ձգւի երկար: Փառքի գաղափարը շատ ուշ է եկել, բայց դա ինքնանպատակ չէ, այլ պարզապէս գագաթնակէտ»,- պատասխանել է Ազնաւուրը:

Լրագրողը յիշեցրել է Ազնաւուրի խօսքերը, թէ երգն առաջին հերթին տեքստ է, այլ նոր հնչող մեղեդի, ինչի կապակցութեամբ շանսոնիէն աւելացրել է, որ մեղեդին գալիս է, իսկ առաջինը տեքստն է. «Կոմպոզիտորը պէտք է յարմարւի իմ տեսքտի երկարութեանը, եւ մեղեդին բնականաբար ձգւում է: Եթէ չափազանց երկար է, այն չի աշխատում: Մենք երգում կարող ենք շատ բան ասել, բայց մենք պէտք է գտնենք դիւրացումներ, էլիպսներ»:

Միաժամանակ, Ազնաւուրն ընդգծել է, որ համաձայն չէ այն մտքի հետ, թէ երգը երկրորդական արւեստ է: Նրա խօսքով, երգն ունիւերսալ արւեստ է. «Մենք ծնւում ենք երգով եւ մահանում երգով, երգն ուղեկցում է մեզ մեր ողջ կեանքում՝ օրօրոցային, մանկական երգեր, քայլ դէպի քայլ, ամուսնութիւն, հնարաւոր է ամուսնալուծութիւն եւ վերջապէս...»:

Լրագրողը նկատել է, եթէ կայ ֆրանսիական երաժշտութեան միայն մէկ հսկայ, ապա դա Ազնաւուրն է: «Չափազանց ծանր չէ՞ դա կրելը»,- հարցրել է նա:

«Ես վերջին հսկան չեմ: Միւս կողմից, ես, առանց կասկածի, ֆրանսիական երաժշտութեան առաջին դասականն եմ: Ես կարդացել եմ դասական շատ գրողների՝ Լա Ֆոնտէն եւ Վիկտոր Հիւգօ, Մոլիէր, եւ իհարկէ ռուս գրողների՝ Տոլստոյ, Դոստոեւսկի: Նրանք հարստացրել են ինձ»,- ասել է Ազնաւուրը՝ աւելացնելով, որ իր աշխատանքը կոմեդիան է, ինչը բնականաբար տանում է իրեն մարմնաւորման, որպէսզի ժեստերի ու դէմքի արտայայտութիւնների միջոցով իր երգերը լինեն կենդանի:

Հարցին, թէ մեր ժամանակներում ի՞նչն է իրեն դուր գալիս եւ հակառակը՝ Ազնաւուրը նշել է. «Շատ բաներ ինձ չեն վախեցնում: Ես մի երգ եմ գրել, որը կը ձայնագրեմ իմ յաջորդ ալբոմի համար: Այն կոչւում է՝ «Մենք պարում ենք ժամանակով»: Ես նշում եմ բռնութեան, մարդկային արժէքների կորստի, ամէն ինչ վաճառելու, սոցիալական ցանցերի միջոցով վախկոտութեան վերաբերեալ, որտեղ հնարաւոր է թաքնւել եւ վատ խօսել ողջ աշխարհի մասին: Չխօսեմ արդէն մի քանի չափազանց գռեհիկ հեռուստածրագրերի մասին»:

Արդեօ՞ք նախանձում է Բոբ Դիլանին, ով արժանացել է Նոբէլեան մրցանակի եւ հիանում Ազնաւուրով: Հարցին ի պատասխան, շանսոնիէն շեշտել է. «Ոչ, ես ուրախ եմ նրա համար:  Դա ինձ պէտք չէ: Ես արդէն ունեմ Նոբէլեան մրցանակ տանը՝ իմ կինը, նա շւեդուհի է»:

Յարակից լուրեր

  • ՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած հանգուցալուծման
    ՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած հանգուցալուծման

    ՀՅԴ-ն կոչ է անում խորհրդարանական ուժերին, «ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքոյ՝ որպէս պետութեան գլուխ եւ Սահմանադրութեան երաշխաւոր, ստեղծել քաղաքական խորհրդակցութիւնների հարթակ՝ առկայ խնդիրներին համատեղ, համախոհութեան սկզբունքով լուծումներ գտնելու եւ ստեղծւած իրավիճակը հանգուցալուծելու նպատակով»: Այս առաջարկին նոյն օրն արձագանգել է նորընտիր նախագահ Արմէն Սարգսեանը՝ նշելով, որ ողջունում է առաջարկութիւնը:

  • Ժորժիկ Աբրահամեան. «Երկխօսելը կը տանի հաւաքական հանգուցալուծման»
    Ժորժիկ Աբրահամեան. «Երկխօսելը կը տանի հաւաքական հանգուցալուծման»

    Իրանի խորհրդարանի պատգամաւոր Ժորժիկ Աբրահամոան «yerkir.am»-ի հետ զրոյցում անդրադարձաւ Հայաստանում վերջին 10 օրերին տիրող իրավիճակին: Նա նախ նշեց, որ իրադարձութիւնների մասին տեղեկանում է զանգւածային լրատւամիջոցներից ու որոշ ցանցերից, եւ ըստ այդմ` տպաւորութիւնը հետեւեալն է` ժողովրդի կուտակւած պահանջների պոռթկում է:

  • Էդմոն Մարուքեան. «Կայ երրորդ ճանապարհ»
    Էդմոն Մարուքեան. «Կայ երրորդ ճանապարհ»

    Մեր հասարակութիւնը հիմա փակուղում է գտնւում, եւ պէտք է ամէն ինչ անել, որպէսզի ուժ չկիրառւի, բռնութիւններ չլինեն: «1in.am»-ին տւած հարցազրոյցում այս մասին յայտարարել է «Ելք» խմբակցութեան պատգամաւոր, «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան ղեկավար Էդմոն Մարուքեանը:

  • Նպատակը յստակ է՝ Իրան-ՀՀ յարաբերութիւնների ամրակայում. Կ. Խանլարեանը՝ «Արաքսի վրայ ՀԷԿ-երի կառուցման վերաբերեալ» օրինագծի ընդունման մասին
    Նպատակը յստակ է՝ Իրան-ՀՀ յարաբերութիւնների ամրակայում. Կ. Խանլարեանը՝ «Արաքսի վրայ ՀԷԿ-երի կառուցման վերաբերեալ» օրինագծի ընդունման մասին

    Իրանի Մեջլիսի հայազգի պատգամաւոր Կարէն Խանլարեանի խօսքով՝ Իրանի խորհրդարանի կողմից «Արաքս գետի վրայ ՀԷԿ-երի կառուցման վերաբերեալ» օրինագծի ընդունումը նշանակում է` մեծ կամք կայ, որ նախագիծն իրականանայ: 

  • Դոկտ. Զարիֆ. «Միջուկային ծրագիրը կը վերականգնի շատ աւելի արագ տեմպերով»
    Դոկտ. Զարիֆ. «Միջուկային ծրագիրը կը վերականգնի շատ աւելի արագ տեմպերով»

    ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆն անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Միջուկային համապարփակ համաձայնագրի չեղարկման հնարաւորութեանը՝ նշել է, որ Իրանն ունի մի քանի մշակւած տարբերակ, որոնցից մէկը միջուկային ծրագրի վերականգնումն է շատ աւելի արագ տեմպերով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։