Հա

Մշակոյթ

13/01/2018

Իրանական ազգային երգարւեստի հմայքը. Ռազմիկ Օհանեանի նւագախումբը «Ֆաջր»-ում

Երէկ՝ յունւարի  12-ի երեկոյեան, «Ռուդաքի» համերգասրահում, «Ֆաջր» երաժշտական փառատօնի շրջանակներում մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարութեամբ՝ Թեհրանի սիմֆոնիկ օրկեստրայի երգչախումբը, ելոյթով ներկայացաւ հանրութեանը: 

«alikonline.ir», Ս. Ֆարմանեան - Երէկ՝ յունւարի  12-ի երեկոյեան, «Ռուդաքի» համերգասրահում, «Ֆաջր» երաժշտական փառատօնի շրջանակներում մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարութեամբ՝ Թեհրանի սիմֆոնիկ օրկեստրայի երգչախումբը, ելոյթով ներկայացաւ հանրութեանը: 

Ծրագրի սկզբում, հնչեցին դասական երաժշտութեան կատարումներումներ՝ Վիւալդիի, եւ այլ անձանց ստեղծագործութիւններից: Ծրագրի երկրորդ բաժնում նւագախումբը դաշնակահարներ Ալւին Աւանէսեանի եւ Աֆշին Նոսրաթիի ընկերակցութեամբ հանդէս եկաւ Իրանական յեղափոխական եւ տարատեսակ ֆոլկլոր կատարումներով, այդ թւում՝ իրանահայ կոմպոզիտոր Ռուբէն Գրիգորեանի, Ալֆրէդ Մարդոյեանի, Սերգէյ Աղաջանեանի եւ իրանահայ դասական երաժշտութեան աշխարհահռչակ վարպետ՝ Լորիս Ճգնաւորեանի «Իրան» ստեղծագործութեան կատարումներով:

Ծրագրի վերջին բաժնում, նւագախմբի ղեկավար մայեստրօ Ռազմիկ Օհանեանը, «Իրան» ստեղծագործութիւնը հանդիսատեսին ներկայացնելու համար, բեմ հրաւիրեց մայեստրօ Լորիս Ճգնաւորեանին, որպէսզի նրա ղեկավարութեամբ հնչի այդ կատարումը:

Երգչախմբի յաջողութեան գաղտնիքը երգերի մատուցման պարզութեան եւ կոմպոզիտորի կողմից կազմւած յայտագրի բազմազանութեան եւ ժողովրդականութեան մէջ էր:

Ամենադասական ու ծանր ստեղծագործութիւնը, նոյնիսկ, ներկայացւում էր շատ պարզ ու թեթեւ, որից չէր տուժում որակը: Սերնդէսերունդ փոխանցւած իրանական ժողովրդական երաժշտութեան կատարումներն ու ազգային երգարւեստի տարատեսակ դրսեւորումներն էլ, արտացոլւած էր, «Վարուն Վարունէ», «Լէյլամէ» եւ իրանահայ կոմպոզիտոր Ալֆրէդ Մարդոյեանի թուրքերէն լեզւով հնչած «Դիլբար» ստեղծագործութիւններում, որն ներկայացնում էր Իրանի ժողովրդի տիպային առանձնայատկութիւններն ու մտածողութեան հիմնական կերպն՝ ընդունելի եւ հասկանալի դառնալով բոլորի կողմից: Եթէ այս ամէնին աւելացնենք Ռազմիկ Օհանեանի անմիջականութիւնն ու համերգի ժամանակ մերթ ընդ մերթ հանդիսատեսի հետ մտերմիկ զրոյցները՝ համեմւած անզուգական կատարումներով պարզ է դառնում թէ, որն է իրանահայ երաժիշտի ասելիքը «Ֆաջր»-ի բեմում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։