Հա

Մշակոյթ

15/01/2018 - 14:20

Ստամբուլում հայ լուսանկարչի անունով փողոց է վերանւանւել

Ստամբուլի Բէյօղլու թաղամասի Թոսբողա փողոցն արդէն պաշտօնապէս Արա Գիւլէրի անունով է կոչւում։

«alikonline.ir» - Ստամբուլի Բէյօղլու թաղամասի Թոսբողա փողոցն արդէն պաշտօնապէս Արա Գիւլէրի անունով է կոչւում։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Ստամբուլահայ յայտնի լուսանկարիչ Արա Գիւլէրն իր անունով վերանւանւած փողոցում «Արա Գիւլէրի փողոց» անունը կրող ցուցանակը լուսանկարել եւ տեղադրել է «Twitter»-ի իր էջում։ «Բէյօղլուի Թոմթոմ թաղամասում Թոսբողա փողոցի անունը փոխւել է որպէս Արա Գիւլէրի փողոց»,- գրել է Արա Գիւլէրը «Twitter»-ում։

Նշենք, որ «Դարի լաւագոյն լուսանկարիչ» ճանաչւած Արա Գիւլէրը, ում նաեւ անւանում են «Ստամբուլի աչք», ծնւել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունէութիւնը «Yeni İstanbul» պարբերականում։

Արա Գիւլէրը ստացել է բազմաթիւ մրցանակներ եւ տիտղոսներ թէ' Թուրքիայում, թէ' աշխարհի ամենայայտնի կազմակերպութիւնների կողմից։

Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմութեան յայտնի դէմքերի, այդ թւում՝ Վինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի, Բերթրանդ Ռասէլի, Պիկասոյի, Սալւադոր Դալիի եւ այլոց հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։