Հա

Մշակոյթ

16/01/2018

Թուրք եւ հայ ուսումնասիրողները խոհարարական նախագծի միջոցով ներկայացրել են Կարսի եւ Գիւմրիի մշակութային նմանութիւնները

Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող պատմական Կարս եւ Հայաստանի Գիւմրի քաղաքների միանման մշակոյթի ու խոհանոցային աւանդոյթների մասին պատմող «Միասին քի՞չ հաց ու աղ ենք կերել» նախագիծը, որը մեկնարկել է Թուրքիայում, ֆիլմի եւ գրքի տեսքով վերջերս ներկայացւել է Օքսֆորդի համալսարանի կազմակերպած «Ուտելիքն ու խոհարարութիւնը» սիմպոզիումին: 

«alikonline.ir» - Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող պատմական Կարս եւ Հայաստանի Գիւմրի քաղաքների միանման մշակոյթի ու խոհանոցային աւանդոյթների մասին պատմող «Միասին քի՞չ հաց ու աղ ենք կերել» նախագիծը, որը մեկնարկել է Թուրքիայում, ֆիլմի եւ գրքի տեսքով վերջերս ներկայացւել է Օքսֆորդի համալսարանի կազմակերպած «Ուտելիքն ու խոհարարութիւնը» սիմպոզիումին: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը զրուցել է նախագծի հիմնադիրներից Իհսան Քարայազըի հետ, որն Արմինէ Աւետիսեանի հետ նախագծի ղեկավարն է:

Խումբը նաեւ համագործակցել է Թուրքիայում ճանաչւած գրող Թագուհի Թովմասեանի հետ, որը «Ձեր սեղանը թող միշտ շէն լինի» գրքի հեղինակն է:

«Ես մօտ 10 տարի ապրել եմ Կարսում: ՄԱԿ-ի տարածաշրջանային զբօսաշրջային ծրագրին մասնակցելուց յետոյ սկսեցի հետաքրքրութիւն ցուցաբերել տեղական մշակոյթի նկատմամբ: Կարսի այն ժամանակվա իշխանութիւնները սահմանից այն կողմ համագործակցութեան հարցում շատ լաւ էին տրամադրւած, ամէն տարի փառատօն էր կազմակերպւում, Հայաստանից մարդիկ էին գալիս, ես էլ սկսեցի այդ ժամանակ Հայաստան գնալ-գալ»,- պատմել է Քարայազըն:

Իր թիմի հետ միասին թուրք բանահաւաքը նոյն կերպ ուսումնասիրել է եւ՛ Կարսի, եւ՛ Գիւմրիի կանանց պատրաստած ճաշերը, դրանց շուրջ հիւսւող պատմութիւններն ու ընդհանրութիւնները: Սահմանի երկու կողմում եւ միմեանց հետ կապ չունենալով ապրող այս մարդիկ աւելի ուշ հնարաւորութիւն են ունեցել հանդիպելու մէկ սեղանի շուրջ՝ Կարսում: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։