Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 16 Յունւարի 2018 11:10

Հազարաւոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու

Թուրքիայի Քարաման նահանգում գտնւող Սուրբ Աստւածածին հայկական եկեղեցու առաստաղի որմնանկարները տեղացի եւ օտարերկրացի զբօսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրութեան  են արժանանում:

«alikonline.ir» - Թուրքիայի Քարաման նահանգում գտնւող Սուրբ Աստւածածին հայկական եկեղեցու առաստաղի որմնանկարները տեղացի եւ օտարերկրացի զբօսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրութեան  են արժանանում: Այս մասին ըստ «ermenihaber.am»-ի՝ յայտնում է թուրքական «Anadolu» լրատւական գործակալութիւնը:

Քաղաքի հնագոյն Թափուջաք թաղամասում գտնւող եկեղեցին բիւզանդական ժամանակաշրջանից մնացած բազիլիկ եկեղեցու օրինակ է համարւում:

Ըստ աղբիւրի՝ ստոյգ տեղեկութիւն, թէ որ թւականին է կառուցւել եկեղեցին, չկայ. այն թւագրւում է 17-18-րդ դարերին:

Եկեղեցին 2007 թւականին անցել է Թուրքիայի Մշակոյթի եւ Տուրիզմի նախարարութեան պահպանութեան տակ եւ վերականգնւել: 

Նահանգի Մշակոյթի եւ զբօսաշրջութեան վարչութեան պետ Աբդուլլահ Քըլըչը « Anadolu»-ի թղթակցի հետ զրոյցում պատմել է, որ եկեղեցու որմնանկարները յայտնաբերւել են 2007 թւականին միայն, երբ եկեղեցում վերականգնողական աշխատանքներ են արւել: Մինչ այդ որմնանկարները պատւած են եղել սւաղով:

«Ամէն տարի հազարաւոր մարդիկ գալիս են այս որմնանկարները տեսնելու: Նման որմնանկարներ ամբողջ Քարամանում՝ միայն այս եկեղեցում կան, ինչն էլ աւելացնում է եկեղեցու կարեւորութիւնը»,- ասել է նա:

Քըլըչը պատմել է, որ մինչեւ 2007 թւականը եկեղեցին որոշ ժամանակ օգտագործւել է որպէս բանտ: Իսկ ներկայումս եկեղեցում անցկացւում են մշակութային տարբեր միջոցառումներ:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։