Հա

Մշակոյթ

17/01/2018 - 10:20

Աւարտւեց հայ-իրանական պատմական համատեղ անցեալի մասին պատմող «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» ցուցահանդէսը

Իրանի ազգային թանգարանում աւարտւեց «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» ցուցահանդէսը: Երէկ՝ յունւարի 16-ին տեղի ունեցաւ ցուցահանդէսի փակման արարողութիւնը:

«alikonline.ir» - Իրանի ազգային թանգարանում աւարտւեց «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» ցուցահանդէսը: Երէկ՝ յունւարի 16-ին տեղի ունեցաւ ցուցահանդէսի փակման արարողութիւնը:

Ցուցահանդէսի փակման արարողութեանը ելոյթով հանդէս եկաւ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը:

Իր ելոյթում դեսպան Թումանեանը նշեց, որ իրանցի եւ հայ ժողովրդներին կը յաջողի ձեւաւորել ամուր յարաբերութիւններ, եթէ դրանք արմատաւորւած լինեն երկու երկրների պատմա-մշակութային յարաբերութիւններում:

«Երբ երկու երկիր ճանաչում ու ծանօթ են միմեանց, գիտեն եւ հասկանում են միմեանց, ուրեմն կարող ենք ասել, թէ երկու երկրներն ունեն ամուր յարաբերութիւններ, որոնք գտնւում են բարձր մակարդակի վրայ: Թէեւ Իրանի եւ Հայաստանի միջեւ ձեւաւորւել է լաւ յարաբերութիւններ, սակայն անհրաժեշտ է մեծ աշխատանք, երկկողմ յարաբերութիւնների առաւել ընդլայնման համար»,- ասել է Արտաշէս Թումանեանը՝ նշելով, որ ցուցահանդէսի գլխաւոր նպատակը երկու երկրների պատմութիւնն ու մշակոյթը միմեանց ծանօթացնելն էր:

Նա տեղեկացրեց, որ Իրանի ազգային թանգարանի տնօրինութեան հետ համախորհուրդ, ապագայում եւս կազմակերպւելու են նմանատիպ համատեղ միջոցառումներ:

Ցուցահանդէսի փակման արարողութեանը ելոյթով հանդէս եկաւ նաեւ Իրանի ազգային թանգարանի տնօրէն Ջեբրէիլ Նոքանդէն՝ նշելով, որ անցեալ երեք ամիսների ընթացքում թանգարանը պատիւ է ունեցել իր յարկի ներքոյ ցուցադրելու Հայաստանի մշակութային պատմութեանը վերաբերող արժէքաւոր նմուշներ: Ցուցադրութեան ընթացքում տեղի են ունեցել մի շարք արժէքաւոր միջոցառումներ եւս, այդ թւում՝ իրանցի եւ հայ մասնագէտների մասնակցութեամբ 6 գիտական նիստեր:

Նա տեղեկացրել է, որ երեք ամիս տեւած ցուցադրութեան ընթացքում ցուցահանդէս է այցելել աւելի քան 45 հազար այցելու, որոնց 70 տոկոսը եղել են իրանցիներ, իսկ 30 տոկոսը՝ արտասահմանցիներ:

Ջեբրէիլ Նոքանդէն յատուկ նշել է, որ թանգարանի 80 տարւայ ընտթացքում կազմակերպւել են բազմաթիւ թեմատիկ ցուցադրութիւններ, սակայն «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն»-ն առաջին արտասահմանեան ցուցահանդէսն է, որ կազմակերպւել է թանգարանում:

«Այս ցուցահանդէսի կազմակերպումը եւս մի առիթ էր Իրանի եւ Հայաստանի մեծ ժողովրդների միջեւ երկխօսութեան պատուհանը բացելու եւ երկու երկրների համակեցութիւնն ու պատմական համտեղ արմատները յիշեցնելու համար: Յուսով եմ, որ կազմակերպելով այս ցուցահանդէսը մեզ յաջողւեց ներկայացնել երկու երկրների պատմական ժառանգութիւնն ու այցելուներին փոխանցել հինաւուրց այս երկու մշակոյթների կարեւորութիւնը»,- յայտնել է նա:

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Իրանի ազգային թանգարանում մեկնարկեց «Հայաստան եւ Իրան. հողի յիշողութիւն» ցուցահանդէսը: Ցուցահանդէսում, առաջին անգամ ցուցադրւեց Հայաստանի պատմութեան թանգարանի եւ Իրանի ազգային թանգարանի համաժամանակեայ (Ք. ա. 4-րդ հազարամեակից մինչեւ Ք. ա. առաջին դար) 303 նմուշ: Ցուցահանդէսը տեւեց երեք ամիս, եւ իր աշախատանքն աւարտեց երէկ՝ յունւարի 16-ին:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց թաւրիզահայ արւեստագէտ արծաթագործ Զարեհ Բուդաղեանին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց թաւրիզահայ արւեստագէտ արծաթագործ Զարեհ Բուդաղեանին

    Հինգշաբթի, 3 յունւար 2019-ին, թաւրիզահայ արւեստագէտ արծաթագործ-փորագրիչ Զարեհ Բուդաղեանը այցելեց ազգային առաջնորդարան եւ ներկայացաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանին, Լիբանանում կիրառական արւեստների յատուկ բարձրամակարդակ ցուցահանդէսին իր բերած մասնակցութիւնից վերադարձի առիթով:

  • Հոգեհանգստեան պաշտօն եւ ցուցահանդէս՝ Փերիոյ Կրթ. միութեան հիմնադրման 90-ամեակի առթիւ
    Հոգեհանգստեան պաշտօն եւ ցուցահանդէս՝ Փերիոյ Կրթ. միութեան հիմնադրման 90-ամեակի առթիւ

    Փերիոյ Կրթ. միութեան հիմնադրման 90-ամեակի յանձնախմբի նախաձեռնութեամբ, սոյն յոբելեանական առիթի նշման շրջագծում, հինգշաբթի՝ 2018 թւականի դեկտեմբերի 20-ի առաւօտեան ժամը 10,00-ին, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ ի յիշատակ յոբելեար միութեան կեանքից հեռացած անդամ-ուհիների եւ նոյն միութեան ու Փերիոյ գաւառի նախկին հիւանդանոցի բարերարների։

  • Անմիջական երկխօսութեան արգասիքը...
    Անմիջական երկխօսութեան արգասիքը...

    Թանկագին ընթերցող.-

    Երէկ խմբագրութեանս համար հազւադէպ ու միաժամանակ պատւաբեր այցով՝ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ ու լիազօր դեսպան պրն. Արտաշէս Թումանեանը, աշխատանքային միջավայրին հաղորդեց առաւել հետաքրքիր ու կրկնակի կենսունակ բնոյթ:

  • «Ակունք» կենտրոնի ցուցահանդէս-վաճառքի բացում
    «Ակունք» կենտրոնի ցուցահանդէս-վաճառքի բացում

    Ցուցահանդէսում ներկայացւած էին, կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները, որոնք հիմնականում սաներն են պատրաստում, որպէս մէկամեայ աշխատանք:

  • Փարաջանովի ցուցահանդէսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանաւակայանում
    Փարաջանովի ցուցահանդէսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանաւակայանում

    Ստամբուլի Աթաթուրքի անւան միջազգային օդանաւակայանում մեծ արւեստագէտի նկարով եւ «Փարաջանով, Սարգիսի հետ» գրութեամբ տեղադրւել է մեծ ցուցապաստառ, որը տարբեր երկրներից ժամանող զբօսաշրջիկներին, նաեւ Թուրքիայի քաղաքացիներին տեղեկացնում է Բերա թանգարանում բացւած ցուցահանդէսի մասին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։