Հա

Մշակոյթ

17/01/2018 - 09:20

Վինսենթ Վան Գոգի ժառանգութիւնը համալրւել է երկու նկարով

Հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ Վան Գոգի ժառանգութիւնը համալրւել է երկու նկարով, որոնք յաջողւել է վերագրել նրան մանրակրկիտ հետազօտութեան արդիւնքում: Այս մասին ասւում է Ամստերդամում նկարչի թանգարանի կայքում:

«alikonline.ir» - Հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ Վան Գոգի ժառանգութիւնը համալրւել է երկու նկարով, որոնք յաջողւել է վերագրել նրան մանրակրկիտ հետազօտութեան արդիւնքում: Այս մասին ասւում է Ամստերդամում նկարչի թանգարանի կայքում: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Նշւում է, որ 1886 թւականի «Քարհանքով բլուր Մոնմարտրի վրայ» նկարն աւելի վաղ պահւել է «Van Vlissingen» արւեստի հիմնադրամում եւ անյայտ հեղինակի ստեղծագործութիւն համարւել: Վան Գոգի թանգարանի մասնագէտները պարզել են նկարի պատկանելութիւնը՝ վերլուծելով աշխատանքի թեման, ոճը, տեխնիկան եւ օգտագործւած նիւթերը: 

Յայտնի է, որ աւելի վաղ այս նկարը երբեք չի ցուցադրւել եւ չի ներառւել Վան Գոգի ստեղծագործութիւնների ալբոմներում եւ կատալոգներում:

Վան Գոգին վերագրւող եւս մէկ նկար պահւել է թանգարանի հիմնադրամում: Այժմ երկու նկարները ցուցադրւում են հոլանդական Լարեն քաղաքի Վիլիամ Սինգերի թանգարանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։