Հա

Մշակոյթ

17/01/2018 - 09:40

ՀՀ նախագահ Սարգսեանը Հայաստանի ազգային հերոս Յովհաննէս Չեքիջեանին յանձնել է Հայրենիքի շքանշանը

ՀՀ նախագահի նստավայրում յունւարի 16-ին տեղի է ունեցել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագոյն կոչմանն արժանացած ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Յովհաննէս Չեքիջեանին Հայրենիքի շքանշանի յանձնման եւ մեծարման հանդիսաւոր արարողութիւնը:  

«alikonline.ir» - ՀՀ նախագահի նստավայրում յունւարի 16-ին տեղի է ունեցել «Հայաստանի ազգային հերոս» բարձրագոյն կոչմանն արժանացած ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Յովհաննէս Չեքիջեանին Հայրենիքի շքանշանի յանձնման եւ մեծարման հանդիսաւոր արարողութիւնը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից, միջոցառման ժամանակ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ Տիգրան Մանսուրեանը ներկայացրել է Յովհաննէս Չեքիջեանի կենսագրութիւնը, անցած ստեղծագործական ուղին եւ նւաճումները, առանձին դրւագներ պատմել իր յիշողութիւններից, որոնք լաւագոյնս բնութագրում են մայեստրօ Չեքիջեանին:

Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանւէր գործում դրսեւորած անմնացորդ նւիրումի, մշակոյթի բնագաւառում ներդրած անձնական մեծ աւանդի, ինչպէս նաեւ հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայութիւնների համար ՀՀ բարձրագոյն կոչմանն արժանացած անւանի մտաւորականին յանձնելով Հայրենիքի շքանշանը՝ ՀՀ նախագահը շնորհաւորել եւ ամբողջ հայ ժողովրդի անունից մաղթել է քաջառողջութիւն ու նորանոր յաջողութիւններ նրա շնորհակալ գործում: 

Պարգեւատրման արարողութեան ժամանակ ՀՀ նախագահ Սարգսեանն իր շնորհաւորական խօսքն է յղել ազգային հերոս Յովհաննէս Չեքիջեանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։