Հա

Մշակոյթ

17/01/2018 - 09:50

Թուրքիայում քրդական կուսակցութիւնը շնորհաւորել է հայ երաժիշտ Արամ Տիգրանի ծնունդը

Թուրքիայի  քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան (HDP) Ստամբուլի գրասենեակը յայտնի հայ երաժիշտ Արամ Տիգրանի ծննդեան առթիւ շնորհավորական ուղերձ է յղել։

«alikonline.ir» - Թուրքիայի  քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան (HDP) Ստամբուլի գրասենեակը յայտնի հայ երաժիշտ Արամ Տիգրանի ծննդեան առթիւ շնորհավորական ուղերձ է յղել։ Գրում է «news.am»-ը:

«HDP»-ի շնորհաւորական ուղերձում նշւել է. «Քրդական երաժշտութեան մեծ վարպետ Արամ Տիգրանը 84 տարի առաջ այս օրը ծնւեց»։

Նշենք, որ Մերձաւոր Արեւելքի սոխակ համարւող հայազգի երաժիշտը, ով ծնւել է 1934-ին Սիրիայի ղամիշլի քաղաքում, 20 տարեկանից իրեն նւիրել է երաժշտութեանը՝ երգելով հայերէն, քրդերէն, թուրքերէն, արաբերէն, յունարէն եւ ասորերէն։  Արամ Տիգրանը մի շարք հայկական ժողովրդական երգեր թարգմանել է՝ երգելով քրդերէն եւ հակառակը։

Արամ Տիգրանի երազանքը՝ թաղւել Դիարբեքիրում, չկատարւեց, քանի որ թուրքական իշխանութիւնները թոյլ չտւեցին հայազգի երաժիշտին թաղել Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում։  Այնուամենայնիւ, Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում կատարւեց Արամ Տիգրանի խորհրդանշական թաղումը, իսկ արդէն նրա համար փորւած գերեզմանի հողը Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր հետ տեղափոխել է Բրիւսէլ, որտեղ թաղւել է յայտնի հայազգի երաժիշտը։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։