Հա

Մշակոյթ

18/01/2018

Մակրոնը համաձայնել է 950 տարւայ մէջ առաջին անգամ Բայէ գորգը Մեծ Բրիտանիա ուղարկել

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը թոյլ է տւել 950 տարւայ մէջ առաջին անգամ հանրայայտ պատմական նմուշ համարւող Բայէ գորգն ուղարկել Մեծ Բրիտանիա ու միառժամանակ այնտեղ ցուցադրել:

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը թոյլ է տւել 950 տարւայ մէջ առաջին անգամ հանրայայտ պատմական նմուշ համարւող Բայէ գորգն ուղարկել Մեծ Բրիտանիա ու միառժամանակ այնտեղ ցուցադրել: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս յայտնում է «The Guardian»-ը, գորգը համարւում է միջնադարեան արւեստի արժէքաւոր նմուշ: Այն նորմանդացիների ներխուժումն Անգլիա ու Հասթինգսի ճակատամարտը (1066թ.) պատկերող տեսարանները ներկայացնող գոբելեն է: Գորգը ստեղծւել է 11-րդ դարում ու ցուցադրւում է նորմանդական Բայէ քաղաքի յատուկ թանգարանում՝ համարւելով Ֆրանսիայի ազգային հարստութիւններից մէկը: 2007 թւականից այն պաշտպանւում է ԻՒՆԵՍԿՕ-ի կողմից:

Աղբիւրը նկատում է, որ Մակրոնի պատմական որոշման արդիւնքում գորգը 950 տարւայ մէջ առաջին անգամ դուրս կը բերւի Ֆրանսիայից: Դա տեղի կունենայ 2022 թւականին։

Յայտնի է, որ Մեծ Բրիտանիայի իշխանութիւնները տասնամեակներ շարունակ բանակցել են ֆրանսիական կողմի հետ գորգը կարճ ժամանակով վերցնելու թոյլտւութեան համար:

Նշւում է, որ գորգը հազւադէպ է տեղափոխւել Ֆրանսիայի ներսում: 1803 թ. Նապոլէոն Բոնապարտն այն ցուցադրել է Փարիզում, իսկ 1945 թ. այն ներկայացւել է «Լուվր»-ում:

Ենթադրւում է, որ 70 մ. երկարութեամբ արւեստի գործը ստեղծւել է Հասթինգսի ճակատամարտից կարճ ժամանակ անց:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։