Հա

Մշակոյթ

20/01/2018 - 09:30

Ամերիկացի դերասան Փօլ Ռադը տարւայ մարդ է ճանաչւել «Hasty Pudding Theatricals»-ի վարկածով

Ամերիկացի դերասան Փօլ Ռադը տարւայ մարդ է ճանաչւել Հարւարդի համալսարանի «Hasty Pudding Theatricals» թատերական հանրակցութեան վարկածով: 

«alikonline.ir» - Ամերիկացի դերասան Փօլ Ռադը տարւայ մարդ է ճանաչւել Հարւարդի համալսարանի «Hasty Pudding Theatricals» թատերական հանրակցութեան վարկածով: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «The Wrap»-ը:

«Մեր հանրակցութիւնը հիացած է կինոյում եւ հեռուստատեսութիւնում արտիստի՝ բազմաթիւ ձեռքբերումներով: Մեզ յատկապէս ցնցեց 1995 թւականից ի վեր նրա չծերանալու կարողութիւնը: Մենք անհամբերութեամբ ենք սպասում, թէ նա երբ մեզ կը բացայայտի իր երիտասարդութեան գաղտնիքը: Մենք նաեւ վստահ ենք, որ նա ուրախ տղայ է»,- ասւած է «Hasty Pudding Theatricals»-ի յայտարարութեան մէջ:

Նշւում է, որ Ռադը տիտղոսն ստացել է այն բանի շնորհիւ, որ նկարահանւել է ինչպէս անկախ կինոյում, այնպէս էլ բլոքբասթերներում: «Այժմ նա մարմնաւորում է «Marvel»-ի ամենախոշոր (եւ փոքր) գերհերոսներից մէկին»,- յաւելել են թատերասերները: Փօլ Ռադը Մրջիւն-մարդուն է մարմնաւորել համանուն գերհերոսական մարտաֆիլմերից մէկում եւ նոյն այդ դերով յայտնւել է «Առաջին վրիժառուն. դիմակայութիւն» ժապաւէնում: Նա նաեւ նկարահանւել է «Գինեգործների կանոնները», «Անհասկացողները», «Սիրում եմ քեզ, լաւ տղայ», «Փոքրիկ արքայազնը» ֆիլմերում:

«Hasty Pudding Theatricals»-ն ԱՄՆ-ի ամենահին թատերական կազմակերութիւնն է: Նախորդ տարիներին «Տարւայ մարդ» տիտղոսն ստացել են Ռոբերտ Դաունի-կրտսերը, Թոմ Հենքսը, Ռոբերտ դէ Նիրոն, Հարիսոն Ֆորդը, Ջասթին Թիմբերլէյքը, Ռայան Ռէյնոլդսը եւ Քրիս Փրաթը:

Վերջինս յունւարին աւելի վաղ պատմել է, որ գառնուկ է խփել ու կերել է նրան, որով յարուցել է բուսակերների զայրոյթը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։