Հա

Մշակոյթ

20/01/2018 - 11:40

Կոմիտասի երաժշտութիւնը տեղ է գտել շւէյցարական «Modus Quartet»-ի նոր ալբոմում

Շւէյցարական «Modus Quartet» քառեակը ներկայացրել է իր վերջին՝ «Facing East» ալբոմը, որում տեղ են գտել Կոմիտասի ստեղծագործութիւնները:

«alikonline.ir» - Շւէյցարական «Modus Quartet» քառեակը ներկայացրել է իր վերջին՝ «Facing East» ալբոմը, որում տեղ են գտել Կոմիտասի ստեղծագործութիւնները: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է շւէյցարական «Der Bund» պարբերականը:

«1915 թւականի ապրիլին Կոմիտաս վարդապետը վերապրել է մի քանի հարիւր հայ մտաւորականների զանգւածային սպանութիւնը: Սակայն նա դարձել է այնքան շատ դէպքերի ականատես, որ իր կեանքի վերջին տարիները՝ 1922-1935 թւականները, անցկացրել է Փարիզի հոգեբուժարաններից մէկում: Այսպիսով՝ իր մէջ տարբեր երաժշտական մշակոյթներ համադրող այս ալբոմը նոյնպէս յարգանքի տուրք է դարձել ժամանակակից հայկական դասական երաժշտութեան հայր-հիմնադրի յիշատակին»,- ալբոմի թողարկումը մեկնաբանել է պարբերականը:

Նշւում է, որ «Facing East» ալբոմում ներառւել են «Ալ Այլուղս», «Չեմ կըրնայ խաղայ», «Գլորիգ այ լորիգ» եւ այլ ստեղծագործութիւններ: Երաժիշտների խօսքով՝ այս ալբոմը ջազի եւ արեւելեան մոտիւների համադրութիւն է:

Յայտնի է, որ «Modus Quartet»-ի մենակատարը հայազգի Ուրի Դորա Ապատեանն է, ակորդեոնահարը՝ իտալացի Անտոնելօ Մեսինան, կոնտրաբասիստը՝ շւէյցարացի Լորենց Բայելերը, իսկ թմբկահարը՝ իսրայէլցի Օմրի Հասոնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։