Հա

Մշակոյթ

22/01/2018 - 12:10

Լոս Անջելէսում կայացել է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխութիւնը

Բրիտանացի ռեժիսոր Մարտին Մաքդոնայի «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմը ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակին է արժանացել «Լաւագոյն դերասանական կազմ» գլխաւոր անւանակարգում: Այդ միաւորման պարգեւների յանձնման 24-րդ ամենամեայ արարողութիւնը, որի մէջ մտնում են կինոյի եւ հեռուստատեսութեան շուրջ 165 հազար արտիստներ, յունւարի 21-ին կայացել է Լոս Անջելէսում (Կալիֆորնիայի նահանգ): Այն հեռարձակել են «TBS» եւ «TNT» հեռուստաալիքները: 

«alikonline.ir» - Բրիտանացի ռեժիսոր Մարտին Մաքդոնայի «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմը ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակին է արժանացել «Լաւագոյն դերասանական կազմ» գլխաւոր անւանակարգում: Այդ միաւորման պարգեւների յանձնման 24-րդ ամենամեայ արարողութիւնը, որի մէջ մտնում են կինոյի եւ հեռուստատեսութեան շուրջ 165 հազար արտիստներ, յունւարի 21-ին կայացել է Լոս Անջելէսում (Կալիֆորնիայի նահանգ): Այն հեռարձակել են «TBS» եւ «TNT» հեռուստաալիքները: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Ժապաւէնն աւելի վաղ «Ոսկէ գլոբուս» մրցանակն է նւաճել «Լաւագոյն դրամատիկական ֆիլմ», «Դրամատիկական ֆիլմի լաւագոյն դերասանուհի», «Երկրորդ պլանի լաւագոյն դերասան» եւ «Լաւագոյն սցենար» անւանակարգերում: Գլխաւոր անւանակարգում յաղթանակի էին յաւակնում նաեւ «Հեռո՛ւ ինձանից», «Լեդի Բէորդ», «Սէրը հիւանդութիւն է», «Մադբաունդ ֆերման» ֆիլմերը: Գիլդիան գլխաւոր դերերի լաւագոյն կատարողներ է ճանաչել բրիտանացի Հարի Օլդմանին եւ ամերիկուհի Ֆրենսիս Մաքդորմանդին:

Օլդմանը Վինստոն Չըրչիլին մարմնաւորել է «Մթին ժամանակներ» ժապաւէնում: Լաւագոյն դերասանի կոչմանը յաւակնում էին նաեւ Թիմոթի Շալամէն, որը խաղացել է «Ինձ կոչիր իմ անունով» ժապաւէնում, Ջէյմզ Ֆրանկոն («Վայ արարիչը»), Դենիէլ Վաշինգտոնը («Ռոման Իսրայէլ, «Esq.») եւ Դենիէլ Կալուան («Հեռո՛ւ ինձանից): Մաքդորմանդը գլխաւոր դերն է խաղացել «Երեք բիլբորդ էբինգի սահմանին. Միսսուրի» ֆիլմում: Այդ անւանակարգում յաղթանակի էին յաւակնում նաեւ Ջուդի Դենչը («Վիկտորիան եւ Աբդուլը»), Սալլի Հոքինսը («Ջրի ձեւը»), Մարգօ Ռոբին («Թոնեան ընդդէմ բոլորի»), Սիրշա Ռոնանը («Լեդի Բէորդ»):

Երկրորդ պլանի լաւագոյն դերակատարներն են ճանաչւել ամերիկացի դերասաններ Սէմ Ռոքուէլը եւ Էլիսոն Ջեննին: Ռոքուէլը խաղացել է «Երեք բիլբորդ էբինգի սահմանին, Միսսուրի» կինոնկարում, իսկ Ջեննին՝ «Թոնեան ընդդէմ բոլորի» կատակերգութիւնում, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։