Հա

Մշակոյթ

23/01/2018

«Ալլահին էմիրլերի». Բուլղարիայում պահւում է 1915 թւականի հայատառ թուրքերէն Աստւածաշունչը

Գիրքը տպել է հայ բողոքականը։ Հնարաւոր է` լեզուն կորցրած, բայց հաւատը պահպանած հայերի համար։

Բուլղարիայի Շումէն քաղաքի համալսարանում պահւում է թուրքերէն լեզւով հայատառ գրւած Աստւածաշունչ:

«alikonline.ir» - Գիրքը տպել է հայ բողոքականը։ Հնարաւոր է` լեզուն կորցրած, բայց հաւատը պահպանած հայերի համար։

Բուլղարիայի Շումէն քաղաքի համալսարանում պահւում է թուրքերէն լեզւով հայատառ գրւած Աստւածաշունչ: Ըստ «armeniasputnik.am»-ի՝ հաղորդում է բուլղարական «TVN» հեռուստաալիքը։

Գիրքը հրատարակւել է հայ բողոքական Յակոբ Մատթէոսեանի հրատարակչութիւնում Կոստանդնուպոլսում, 1915 թւականին։

«Նոյն տարում, երբ սկսւել էր աւելի քան մէկ միլիոն հայերի սպանութիւնը»,- նշում է հեռուստաալիքը` խուսափելով ցեղասպանութիւն եզրոյթից։

Ենթադրւում է, որ գիրքը նախատեսւած է եղել լեզուն կորցրած, բայց հաւատը պահպանած հայերի համար։ Այդպիսով` «Ալլահին էմիրլերին», այսինքն` Աստծոյ պատգամներն այդ մարդիկ կարող էին կարդալ թուրքերէնով։

«Անհրաժեշտ են հետագայ ուսումնասիրութիւններ` հասկանալու համար, թէ յատկապէս ինչի համար է հրատարակւել գիրքը»,- նշում է համալսարանի գրադարանի գիտաշխատող Եորդանկա Մոսկովան։

Նշենք, որ գիտնականների հաշւարկներով թուրքերէն լեզւով հայերէն տառերով տպւել է աւելի քան 2500 գիրք։

Դրանք հիմնականում տպւել են Օսմանեան կայսրութեան տարիներին։ Թէեւ Աթաթուրքի օրօք նոյնպէս լոյս են տեսել, բայց աւելի քիչ թւով։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։