Հա

Մշակոյթ

23/01/2018

«Մինի Մաուս»-ն անւանական աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում

«Disney» ստուդիայի մուլտհերոս «Մինի Մաուս»-ը սեփական աստղն ունի Հոլիվուդի Փառքի ծառուղում:

«alikonline.ir» - «Disney» ստուդիայի մուլտհերոս «Մինի Մաուս»-ը սեփական աստղն ունի Հոլիվուդի Փառքի ծառուղում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «Variety» հանդէսը:

«Մինի»-ն, որի 90-ամեակը «լրանում է» 2018 թւականին, պարգեւ է ստացել «Միկի»-ից յետոյ 40 տարի անց, որն աստղի արժանացած առաջին մուլտիպլիկացիոն հերոսն է: Անւանական աստղերի արժանացած միւս հերոսներն են՝ «Բագզ Բանի»-ն, «Դոնալդ Դաք»-ը, «Վուդի Վուդփեքեր»-ը, «Սպիտակաձիւնիկ»-ը, «Վինի-Թուխ»-ը, «Սիմփսոններ»-ը եւ մի շարք այլ հերոսներ: Առաջին անգամ «Մինի Մաուս»-ն էկրաններին յայտնւել է 1928 թւականին «Disney» ստուդիայի «Վիլլի շոգեքարշիկը» առաջին հնչուն մուլտֆիլմում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։