Հա

Մշակոյթ

24/01/2018

50 մլն. եւրօ. «Sotheby’s»-ն աճուրդի կը հանի Պիկասոյի լաւագոյն աշխատանքներից մէկը

Հեղինակավոր «Sotheby’s» աճուրդի տունը փետրւարի 28-ին Լոնդոնում վաճառքի կը հանի Պաբլօ Պիկասոյի կտաւներից մէկը, որի մեկնարկային գինը 50 մլն. եւրօ է: 

«alikonline.ir» - Հեղինակավոր «Sotheby’s» աճուրդի տունը փետրւարի 28-ին Լոնդոնում վաճառքի կը հանի Պաբլօ Պիկասոյի կտաւներից մէկը, որի մեկնարկային գինը 50 մլն. եւրօ է: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «euromag.ru»-ն, «Բերետով եւ վանդականախշ զգեստով կինը» կտաւը, որում պատկերւած է տաղանդաշատ նկարչի մուսան՝ Մարիա Թերեզա Վալտէրը, նախկինում երբեք աճուրդի չի հանւել:

Աղբիւրը մանրամասնում է, որ մինչ փետրւարի 28-ը գլուխգործոցը կը ցուցադրւի Հոնկոնգում, Թայբէյում, Նիւ Եօրքում եւ Լոնդոնում՝ արւեստի գործի նկատմամբ գնորդների հետաքրքրութիւնը շարժելու համար:

Պիկասոն կտաւը նկարել է 1937թ.: Ըստ մասնագէտների՝ դրանում Պիկասոն ներկայացնում է Մարիա Թերեզա Վալտերի հետ սիրավէպի զարգացման նոր փուլը, որում նկարիչը դեռեւս նրան սիրահարւած է, սակայն աստիճանաբար տարւում էր նոր մուսայով՝ Դորա Մաարով:

Փորձագէտներից ոմանց կարծիքով՝ այս կտաւում Պիկասոն արտայայտել է երկու կանանց նկատմամբ տածած զգացմունքները, ինչի մասին վկայում են կանանց կողմից նախընտրած նկարչական ոճերի միտումնաւոր միախառնումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։