Հա

Մշակոյթ

24/01/2018 - 09:30

Վատիկանեան թանգարաններում հայկական միջնադարեան խաչքարին ծանօթացել է աւելի քան 5 միլիոն այցելու

Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Միքայէլ Մինասեանն անդրադարձել է Վատիկանի թանգարանում պահւող հայկական խաչքարին: 

«alikonline.ir» - Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Միքայէլ Մինասեանն անդրադարձել է Վատիկանի թանգարանում պահւող հայկական խաչքարին: «Խաչքարերը մեր պատմութեան ու մշակոյթի, թերեւս, ամենախորհրդանշական վկաներն են: 2014 թւականին Վատիկանեան թանգարաններում բացւեց եւ մշտական ցուցադրութեան դրւեց հայկական միջնադարեան խաչքար։ 1246 թ. թւագրւող խաչքարն այդ օրւանից իր պատւաւոր տեղն ունի Վատիկանեան թանգարանների Ուրբանոս 8-րդ Պապի անւան ցուցասրահում` հանրայայտ Սիքստինեան կապելլայի հարեւանութեամբ։

Ամէն օր Վատիկանեան թանգարաններ է այցելում միջինում 27 հազար մարդ՝ աշխարհի տարբեր ծայրերից: Թանգարանի մասնագէտների կարծիքով՝ միայն 2016 թւականին հայկական խաչքարին ծանօթացել է աւելի քան 5 միլիոն այցելու: Ինձ համար անչափ խորհրդանշական է, որ տարեկան միլիոնաւոր մարդիկ ծանօթանում են հայկական խաչքարի արւեստին»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ, ֆէյբուքեան իր էջում գրել է Միքայէլ Մինասեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։