Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 24 Յունւարի 2018 09:40

Յայտնի են «Օսկար» 2018-ի յաւակնորդները

Լոս Անջելէսում Կինոարւետսի եւ գիտութեան ամերիկեան ակադեմիան յայտարարել է մարտի 4-ին կայանալիք «Օսկար» 90-րդ մրցանակաբաշխութեան յաւակնորդներին: 

«alikonline.ir» - Լոս Անջելէսում Կինոարւետսի եւ գիտութեան ամերիկեան ակադեմիան յայտարարել է մարտի 4-ին կայանալիք «Օսկար» 90-րդ մրցանակաբաշխութեան յաւակնորդներին: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս հաղորդւում է մրցանակաբաշխութեան կայքում, «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգում առաջադրւել են ռուս ռեժիսոր Անդրէյ Զւեագինցեւի «Չսեր» ֆիլմը, ինչպէս նաեւ չիլիական «Ֆանտաստիկ կինը», լիբանանեան «Վիրաւորանք», «Մարմնի եւ հոգու մասին» եւ հունգարաշւեդական արտադրութեան «Քառակուսի» ֆիլմերը:

«Տարւայ լաւագոյն ֆիլմ» անւանակարգում առաջադրւել են «Ինձ քո անունով կոչիր», «Լեդի Բըրդ», «Երեւակայական թելը», «Մութ ժամանակներ», «Ջրի ձեւը», «Դիւնքերք», «Հեռացիր», «Փոստը» ֆիլմերը:

Լաւագոյն դերասանի տիտղոսի համար կը պայքարեն Գարի Օլդմանը, Դենզէլ Վաշինգտոնը, Դենիէլ Դէյ-Լիւիսը, Թիմոթի Շալամէն, Դենիէլ Կալույան: 

«Լաւագոյն դերասանուհի» անւանակարգի յաւակնորդներն են Սելի Հոքինսը, Ֆրենսիս ՄաքԴորմանը, Մարգո Ռոբին, Սիրշա Ռոնանը եւ Մերիլ Սթրիփը:

«Լաւագոյն անիմացիոն ֆիլմ» անւանակարգում ներկայացւել են «Փոքրիկ բոսը», «Սիրող Վինսենթը», «Կոկոյի գաղտնիքը», «Ֆերդինանդ» ֆիլմերը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։