Հա

Մշակոյթ

24/01/2018 - 10:50

Նիւ Եօրքում թւայնացնում են 13-րդ դարի հազւագիւտ հայկական ձեռագիրը

ԱՄՆ Նիւ Եօրք նահանգի Ռոչեսթեր քաղաքի Գեղարւեստի պատկերասրահում պահւող միջնադարեան հազւագիւտ հայկական ձեռագրի որոշ հատւածներ թւայնացւելու են՝ պատկերասրահի առցանց կատալոգում օգտագործւելու նպատակով:

«alikonline.ir» - ԱՄՆ Նիւ Եօրք նահանգի Ռոչեսթեր քաղաքի Գեղարւեստի պատկերասրահում պահւող միջնադարեան հազւագիւտ հայկական ձեռագրի որոշ հատւածներ թւայնացւելու են՝ պատկերասրահի առցանց կատալոգում օգտագործւելու նպատակով: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Ձեռագիրը ստեղծւել է 13-րդ դարում: Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան տարիներին ձեռագրի հատւածները փոխանցւել են ձեռքից ձեռք՝ 1950 թ. հասնելով Գեղարւեստի պատկերասրահ»,-նշում է «Rochester.edu» կայքը:

Աղբիւրը մանրամասնում է, որ ձեռագրի թւայնացման գործով կը զբաղւեն Ռոչեսթերի համալսարանի լաւագոյն մասնագէտները:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։