Հա

Մշակոյթ

25/01/2018

Բրոնզի դարի կօշիկից մինչեւ 1.700-ամեայ շապիկ. Նորւեգիայում հալչող սառոյցները բացայայտել են հազարաւոր պատմական նմուշներ

Նորւեգիայի ամենաբարձր լեռների սառոյցների հալւելու արդիւնքում ի յայտ է եկել աւելի քան 2.000 պատմական իր, որոնք շատ լաւ վիճակում են պահպանւել ու, հաւանաբար, պատկանել են հարիւրաւոր, հազարաւոր տարիներ այս տեղանքում բնակւող որսորդներին: 

«alikonline.ir» - Նորւեգիայի ամենաբարձր լեռների սառոյցների հալւելու արդիւնքում ի յայտ է եկել աւելի քան 2.000 պատմական իր, որոնք շատ լաւ վիճակում են պահպանւել ու, հաւանաբար, պատկանել են հարիւրաւոր, հազարաւոր տարիներ այս տեղանքում բնակւող որսորդներին:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «The Daily Mail»-ը, յայտնաբերւած նմուշների մէջ կան այնպիսինները, որոնք թւագրւում են մ.թ.ա. 4.000 թ.: Ուշագրաւ յայտնագործութիւնների շարքում է Բրոնզի դարին վերաբերող կօշիկը, ինչպէս նաեւ 1.300 տարւայ պատմութիւն ունեցող դահուկը, 1.700-ամեայ շապիկը:

Նշւում է, որ յայտնաբերւած իրերը հետազօտւում են առաջադէմ ռադիոածխածնային անալիզի մեթոդով: Իրերի մեծ մասը վերաբերում է 8-10-րդ դարերին:

Դա պայմանաւորւած է այն փաստով, որ տւեալ ժամանակահատւածում այս տեղանքում նկատւել է բնակչութեան աճ, նոր ճանապարհների ստեղծում, ինչպէս նաեւ առեւտրի զարգացում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։