Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 29 Յունւարի 2018 09:50

Հայազգի երաժիշտներ, որոնք երբեւէ դարձել են «Գրեմմի»-ի դափնեկիրներ

Ամերիկեան «Գրեմմի» մրցանակը, որը երաժշտութեան ասպարէզի ամենահեղինակաւոր մրցանակներից է ողջ աշխարհում, շնորհում են 1958 թւականից:

«alikonline.ir» - Ամերիկեան «Գրեմմի» մրցանակը, որը երաժշտութեան ասպարէզի ամենահեղինակաւոր մրցանակներից է ողջ աշխարհում, շնորհում են 1958 թւականից: Գրում է «tert.am»-ը:

2018-ին, 60-րդ յոբելեանական մրցանակաբաշխութիւնը, որին առաջադրւել էին երկու հայ երաժիշտ՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրեանն ու խմբավար Կոնստանտին Օրբէլեանը: Այս առթիւ «Rusarminfo»-ն որոշել է ներկայացնել բոլոր հայերին, որոնք երբեւէ արժանացել են «երաժշտական Օսկարին»:

 

1. Ռոս Բաղդասարեան

1959-ին «Գրեմմի» է ստացել ամերիկահայ երգիչ, դերասան, դաշնակահար Ռոս Բաղդասարեանը (ամբողջական անունը՝ Ռոստոմ Սիփան Բաղդասարեան): Նա հիմնել է «Էլւինը եւ բուրունդուկները» անիմացիոն ֆիլմաշարը եւ միանգամից երկու «Գրեմմի» է ստացել «Լաւագոյն հումորային ներկայացում» եւ «Լաւագոյն մանկական կատարում» անւանակարգերում:



2. Միշէլ Լեգրան
«Շերբուրեան հովանոցներ» հանրայայտ երաժշտական ֆիլմի հեղինակն ամենայայտնի ֆրանսահայերից է ողջ աշխարհում: Միշէլ Լեգրանը 3 անգամ արժանացել է «Օսկար» եւ «Ոսկէ գլոբուս» եւ հինգ անգամ «Գրեմմի» մրցանակի:



3. Ջորջ Աւագեան
1997-ին Մայլզ Դէյւիսի ալբոմի համահեղինակութեան համար «Գրեմմի» մրցանակի է արժանացել ջազի լեգենդար պրոդիւսեր եւ հիմնադիր Ջորջ Աւագեանը:

 

4. Շէր
1999-ին Շէրլին Սարգսեանն արժանացել է «Գրեմմի» մրցանակի «Believe» երգի համար «Լաւագոյն պարային ձայնագրութիւն» անւանակարգում: Բացի այդ, նա մրցանակին առաջադրւել է եւս 3 անգամ:



5. «System of a Down»
Ամերիկահայերից բաղկացած երաժշտական քառեակը «Գրեմմի»-ի առաջադրւել է 4 անգամ (2002, 2003, 2006, 2007թթ.), իսկ արժանացել է մրցանակի 2006 թւականին «B.Y.O.B» ստեղծագործութեան համար՝ «Տարւայ լաւագոյն ռոք կատարում» անւանակարգում:



6. Արտօ Թունջբոյաջեան
Աւանգարդ ոճի ամենայայտնի հայ կատարողներից մէկը՝ Արտո Թունջբոյաջեանը, «Գրեմմի» է ստացել 2011-ին: Այն ժամանակ երաժիշտը հանդէս էր գալիս «Paul Winter Consort» խմբի կազմում, որը մրցանակի է արժանացել «Լաւագույն նիւ էյջ ալբոմ» անւանակարգում «Miho: Journey to the mountain» ստեղծագործութեան համար:



7. Քիմ Քաշքաշեան
2013-ին երաժշտական օլիմպոսի բարձունքը յաղթահարել է եւս մէկ հայազգի երաժիշտ: Ալտահար Քիմ Քաշքաշեանը «Գրեմմի» է ստացել «Լաւագոյն դասական գործիքային սոլո» անւանակարգում:



8. Նիկոլայ Դիդենկօ
Ռուսաստանաբնակ հայազգի օպերային երգիչը «Գրեմմի»-ի մրցանակակիր է դարձել 2017-ին Վարշաւային ֆիլհարմոնիկ նւագախմբի «Penderecki Conducts Penderecki» ձայնագրութեան համար:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։