Հա

Մշակոյթ

29/01/2018 - 10:20

Բրունօ Մարսի «That’s What I Like»-ը՝ լաւագոյն երգ. Նիւ Եօրքում կայացել է «Գրեմմի-2018» երաժշտական մրցանակաբաշխութիւնը

Յունւարի 28-ին Նիւ Եօրքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» համալիրում կայացել է ամենամեայ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխութիւնը, որի ժամանակ հեղինակաւոր մրցանակին են արժանացել երաժշտական ոլորտի ամենատարբեր ուղղութիւնները ներկայացնող տասնեակ յայտնիներ: 

«alikonline.ir» - Յունւարի 28-ին Նիւ Եօրքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» համալիրում կայացել է ամենամեայ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխութիւնը, որի ժամանակ հեղինակաւոր մրցանակին են արժանացել երաժշտական ոլորտի ամենատարբեր ուղղութիւնները ներկայացնող տասնեակ յայտնիներ: Գրում է «tert.am»-ը:

Նշւում է, որ 2003 թ. ի վեր սա առաջին դէպքն էր, երբ «Գրեմմի»-ն անցկացւել է Լոս Անջելէսի սահմաններից դուրս:

Ստորեւ ներկայացնում ենք գլխաւոր անւանակարգերում մրցանակների արժանացած աստղերին.

«Լաւագոյն ալբոմ», «Լաւագոյն ձայնագրութիւն» եւ «Լաւագոյն R&B ալբոմ» անւանակարգերում յաղթել է Բրունօ Մարսը («24K Magic»): Ի դէպ, նա յաղթել է նաեւ «Լաւագոյն երգ» անւանակարգում («That’s What I Like»): Նշւում է, որ նոյն անւանակարգում էր ներկայացւած անցած ամառւայ հիթը՝ «YouTube»-ում դիտումների քանակով ռեկորդ սահմանած «Despacito» երգը:

Յաւելենք, որ Բրունօ Մարսի «That’s What I Like» երգը յաղթել է նաեւ «Լաւագոյն R&B կատարում» եւ «Լաւագոյն R&B երգ» անւանակարգերում:

«Լաւագոյն ռեփ ալբոմ» անւանակարգում բաղձալի մրցանակը շնորհւել է Քենդրիք Լամարին (Damn):

Մինչդեռ «Լաւագոյն փոփ սոլո կատարում» անւանակարգում յաղթել է բրիտանացի Էդ Շիրանը (Shape of you):

«Լաւագոյն ռեփ/փոփ կատարում» անւանակարգում յաղթել է Ռիհանայի եւ Քենդրիք Լամարի դուետը՝ «Loyalty»-ն:

«Լաւագոյն պարային/ էլեկտրոնային ալբոմ» է ճանաչւել «Kraftwerk»-ի «3-D The Catalogue»-ը:

«Լաւագոյն ռոք կատարում» անւանակարգում յետմահու մրցանակի է արժանացել նախորդ տարի կեանքից հեռացած Լէոնարդ Քոհէնը (You Want It Darker):

«Լաւագոյն ռոք երգ» անւանակարգում յաղթել է «Run»-ի «Foo Fighters»-ը:

«Լաւագոյն փոփ վոկալային ալբոմ» անւանակարգում կրկին մրցանակի է արժանացել Էդ Շիրանը (÷ (Divide)):

«Լաւագոյն փոփ դուետ» է ճանաչւել «Portugal The Man»-ի «Feel It Still» երգը:

«Լաւագոյն ռեփ կատարում» եւ «Լաւագոյն տեսահոլովակ» է ճանաչւել Քենդրիք Լամարի «Humble»-ը:

«Լաւագոյն սկսնակ երգչուհի» անւանակարգում յաղթել է Ալեսիա Կարան:

«The Guardian»-ը նշում է, որ երեկոյի ամենամեծ անէաջողակը եղել է ռեփեր Ջէյ Զին, որը միանգամից 8 անւանակարգում ներկայացւած լինելով հանդերձ՝ որեւէ մրցանակի չի արժանացել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։