Հա

Մշակոյթ

30/01/2018 - 08:50

Ինչի՞ց եւ ե՞րբ էին մահանում հայերը երեք հազար տարի առաջ

Մեր նախնիներն առաւել յաճախ մահանում էին ձմեռւայ վերջին, ինչպէս հիմա։ Այս ենթադրութեան հիմքում Հայաստանի հարաւում գտնւող Զօրաց քարերի դամբարաններում անցկացւած պեղումներն են, որոնք իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւնը»:

«alikonline.ir» - Մեր նախնիներն առաւել յաճախ մահանում էին ձմեռւայ վերջին, ինչպէս հիմա։ Այս ենթադրութեան հիմքում Հայաստանի հարաւում գտնւող Զօրաց քարերի դամբարաններում անցկացւած պեղումներն են, որոնք իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւնը»: Այս մասին ըստ «Sputnik» Արմենիայի լրագրողներին յայտնեց կազմակերպութեան գիտքարտուղար Աշոտ Փիլիպոսեանը։

Վերջին տասնամեակներում Հայաստանի բնակիչներին հաւատացնում էին, որ քարերից կազմւած կառոյցը հին հայկական աստղադիտարան է։ Մինչդեռ անտաշ քարերից կառոյցները, օրինակ` կրոմլեխները, դոլմեններն ու մենհիրները, տարածւած են ամբողջ Եւրասիայում։ Դրանցից շատերը դամբարաններ ու պաշտամունքային վայրեր են։

Հանգուցեալներին, ինչպէս եւ հիմա, փորձում էին թաղել գլխով դէպի արեւելք։ Այդ դիրքով էլ շարում էին դամբարանի քարերը։ Դրանից էլ եկել են պատկերացումներն այն մասին, որ հնում մարդիկ հետեւում էին աստղերին արեւելք-արեւմուտք առանցքով»։

«Ասես, մեր նախնիները ամէն 50 մետրի վրայ աստղադիտարան կառուցելուց բացի, ուրիշ զբաղմունք չունէին»,- նշեց Փիլիպոսեանը։

Իսկ իրականութիւնն, ինչպէս գիտութեան մէջ յաճախ է լինում, շահարկումներից շատ աւելի հետաքրքիր է։

Թաղման ընթացքում փորձել են պահել արեւելքի ու արեւմուտքի ուղղութիւնը։ Նայած, թէ ինչ ուղղութեամբ է թաղւած եղել մարմինը, դրանից կարելի է եզրակացնել, թէ որ ամսին են հանգուցեալին հողին յանձնել։

Պարզւել է` ամենաշատ թաղումները եղել են ձմռան ու գարնան հատման ժամանակ։ Ըստ վիճակագրութեան` այսօր էլ մահացութեան տոկոսն աւելանում է հէնց մարտին ու փետրւարին, երբ ջերմաստիճանի ու խոնաւութեան կտրուկ տատանումների հետեւանքով սրտային խնդիրներ ունեցող մարդկանցից շատերը չեն դիմանում։

Զօրաց քարերի պեղումները կը շարունակւեն նաեւ 2018 թւականին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։