Հա

Մշակոյթ

30/01/2018 - 09:20

«BBC»-ն Վերֆէլի «Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործութեան մասին յատուկ հաղորդում է ներկայացրել

«BBC Radio 3»-ը աւստրիացի գրող Ֆրանց Վերֆէլի «Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործութեան վերաբերեալ յատուկ հաղորդում է հրապարակել:

«alikonline.ir» - «BBC Radio 3»-ը աւստրիացի գրող Ֆրանց Վերֆէլի «Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործութեան վերաբերեալ յատուկ հաղորդում է հրապարակել: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, հաղորդումը տեւում է շուրջ 50 րոպէ եւ ներկայացնում է Վերֆէլի գրքում նկարագրւած պատմութիւնը:

«1933 թւականին հրատարակւեց Ֆրանց Վերֆէլի «Մուսա լեռան 40 օրը» էպիկական վէպը, որը շատ լայն արձագանգի արժանացաւ: Պատմութիւնը նկարագրում է, թէ ինչպէս էին մի խումբ հայ գիւղացիներ դիմադրում հսկայական թուրքական ուժերին 1915 թւականին Մուսա լեռ կոչւող սարի վրայ մինչեւ ֆրանսիական նաւի կողմից եգիպտական Պորտ Սաիդ տարհանւելը: Այս ժամանակաշրջանում մէկ միլիոնից աւելի հայերի զանգւածային կոտորածը մեծ միջազգային արձագանգի էր արժանացել, սակայն դրան հետեւել էին Օսմանեան կայսրութեան կործանումն ու Հանրապետական Թուրքիայի կառավարութեան կողմից ժխտողականութեան արշաւի մեկնարկը»,- նշւած է հաղորդման նկարագրութեան մէջ:

Հաղորդման հեղինակ Մարիա Մարգարոնիսը նշում է նաեւ 1921 թւականին Բեռլինում Հայոց Ցեղասպանութեան ծրագրի հեղինակներից Թալէաթ փաշայի սպանութեան մասին, ինչի հետեւանքով հայկական ջարդերի մասին սկսեցին լայնօրէն խօսել նաեւ Գերմանիայում, որի կառավարութիւնը համագործակցել է Օսմանեան կայսրութեան հետ: «Հայերի ճակատագիրը լայնօրէն քննարկւել է, եւ ակնյայտ կապեր են անցկացւել «Հրէական հարցի» եւ Հիտլերի իշխանութեան գալու տարիների հետ»,- նշւում է հաղորդման նկարագրութեան մէջ:

Անդրադառնալով Ֆրանց Վերֆէլի վէպին՝ հեղինակը նշում է, որ Վերֆէլն ու իր կինը՝ Ալմա Մալէրը, 1929թ-ին Մերձաւոր Արեւելքում շրջագայութեան են եղել, որտեղ էլ հանդիպել են հայ գաղթական երեխաների խմբերի, ինչն էլ մղել է աւստրիացի գրողին ստեղծել «Մուսա լեռան 40 օրը»: «Վերֆէլի եւ իր ընթերցողների համար «Մուսա լեռան 40 օրը» ոչ միայն յարգանքի տուրք է հայերի դիմադրութեանը, այլեւ զգուշացում: Վերֆէլի աշխատանքներն արգելւում ու այրւում էին «Անշլիւս»-ից յետոյ, իսկ գրողն ու իր կինը 1938 թւականին ստիպւած եղան փախչել ԱՄՆ: Հոլիվուդը ժամանակին փորձեր էր անում էկրանաւորել, սակայն թուրքական կառավարութիւնը հեռակայ գրաքննութեան քայլեր էր ձեռնարկում՝ խանգարելով այդ գործին»,- գրում է Մարիա Մարգարոնիսը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։