Հա

Մշակոյթ

31/01/2018

Բեռլինի կինոփառատօնն առաջին անգամ ցուցադրութիւն կանի բանտում

Բեռլինի կինոփառատօնն առաջին անգամ կինոցուցադրութիւն կանցկացնի տեղական բանտերից մէկում:

«alikonline.ir» - Բեռլինի կինոփառատօնն առաջին անգամ կինոցուցադրութիւն կանցկացնի տեղական բանտերից մէկում: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Screen Daily»-ն:

Աղբիւրի հաղորդմամբ՝ պլանաւորւում է անցկացնել միջոցառումը փետրւարի 23-ին: Հանդիսատեսը կը դիտի Լարս Կրաումէի «Խաղաղ յեղափոխութիւն» ֆիլմը, որը հիմնւած է իրական իրադարձութիւնների վրայ եւ պատմում է 1956 թւականին Արեւելեան Գերմանիայում ռեժիմին դէմ դուրս եկած ուսանողների մասին:

Նշւում է, որ Կրաումէն ներկայ կը գտնւի ֆիլմի ցուցադրութեանը՝ իր աշխատանքը բանտարկեալների հետ քննարկելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։