Հա

Մշակոյթ

01/02/2018

Նորւեգիայում 13-րդ դարի եզակի շախմատի ֆիգուր է յայտնաբերւել

Հնագէտները Նորւեգիայի հարաւում գտնւող Թենսբերգ հինաւուրց քաղաքում պեղումների ժամանակ լաւ պահպանւած արաբական շախմատի ֆիգուր են յայտնաբերել: Այս մասին հաղորդում է Նորւեգիայի մշակութային ժառանգութեան ուսումնասիրման ինստիտուտը (NIKU):

«alikonline.ir» - Հնագէտները Նորւեգիայի հարաւում գտնւող Թենսբերգ հինաւուրց քաղաքում պեղումների ժամանակ լաւ պահպանւած արաբական շախմատի ֆիգուր են յայտնաբերել: Այս մասին հաղորդում է Նորւեգիայի մշակութային ժառանգութեան ուսումնասիրման ինստիտուտը (NIKU): Ըստ «news.am»-ի, փոխանցում է «RG»-ն:

Թենսբերգում նման գտածոյ առաջին անգամ է յայտնաբերւել, ինչն արդէն իսկ այն եզակի է դարձնում: Ֆիգուրը մօտ 800 տարեկան է: Այն պատրաստւած է եղջերուի եղջիւրից: Ֆիգուրի բարձրութիւնը 30 մմ է, տրամագիծը՝ 26 մմ: Ֆիգուրը պատրաստւած է արաբ վարպետների աւանդոյթների համաձայն, որոնց արգելւած էր մարդկային պատկերներ օգտագործել: Արաբական ծագման մասին են վկայում նաեւ բնութագրական նկարներն ու կէտերով շրջանակները, որոնցով զարդարւած է ֆիգուրը: Գիտնականները դեռ չեն պարզել, թէ կոնկրետ ինչ շախմատային ֆիգուր է իրենց առջեւ: Սակայն նրանք կարծում են, որ ամենայն հաւանականութեամբ սա ձի է եղել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։