Հա

Մշակոյթ

03/02/2018 - 14:50

Իրանական ժամանակակից պոէզիային նւիրւած «Ակներ ակներեւ» հանրութեան դատին

Իրանի Իսլամական Հանրապետութեան յեղափոխութեան յաղթանակի տարեդարձին նւիրւած միջոցառումների շրջանակում` ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի, Հայաստանի գրողների միութեան եւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնի նախաձեռնութեամբ, փետրւարի 2-ին գրականութեան ինստիտուտում տեղի ունեցաւ«Իրանի յեղափոխութեան ազդեցութիւնը ժամանակակից իրանական գրականութեան վրայ» խորագրով քննարկում: Դրան յաջորդեց Իրանի ժամանակակից պոէզիային նւիրւած «Ակներ ակներեւ» գրքի շնորհանդէսը (թարգմանիչ՝ Վարանդ (Սուքիաս Քիւրքչեան):

«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութեան յեղափոխութեան յաղթանակի տարեդարձին նւիրւած միջոցառումների շրջանակում` ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղեանի անւան գրականութեան ինստիտուտի, Հայաստանի գրողների միութեան եւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնի նախաձեռնութեամբ, փետրւարի 2-ին գրականութեան ինստիտուտում տեղի ունեցաւ«Իրանի յեղափոխութեան ազդեցութիւնը ժամանակակից իրանական գրականութեան վրայ» խորագրով քննարկում: Դրան յաջորդեց Իրանի ժամանակակից պոէզիային նւիրւած «Ակներ ակներեւ» գրքի շնորհանդէսը (թարգմանիչ՝ Վարանդ (Սուքիաս Քիւրքչեան):

«Մեր երկրի յաղթանակն է, որ առաջիկայ տասը օրերի ընթացքում պատրաստւում ենք տօնել: Այդ տասնօրեակի շրջանակում որոշել ենք կազմակերպել նաեւ գիտական հանդիպում` նւիրւած Իրանի ժամանակակից գրականութեանը: Իսկ այսօր կը քննարկենք յեղափոխութեան ազդեցութիւնը գրականութեան վրայ ինչպէս նաեւ կը ներկայացնենք իրանական գրականութիւնը` հայ թարգմանչի միջոցով»,-հանդիսութեան բացմանը նշեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի խորհրդական, մշակոյթի կենտրոնի ղեկավար Մոհամադ Ռեզա Հէյդարին:

«Ակներ ակներեւ» գրքում, գրականութեան ինստիտուտի տնօրէն Վարդան Դեւրիկեանի բնութագրմամբ, զետեղւած են բանաստեղծութիւններ, որոնք ներկայացնում են 19-րդ դարավերջից մինչեւ 20-րդ դարասկզբի բանաստեղծական մտածողութեան աւանդների զարգացման ընթացքը: «Ամէն բան դրսեւորում է ստացել ըստ ժամանակային խնդիրների ու մտածողութեան մէջ, որում եւ կայանում է իրանական գրականութեան կենսունակութիւնը»,- նշեց գրականագէտը:

Ինչպէս մեզ հետ զրոյցում նշեց ՀԳՄ նախագահ Էդւարդ Միլիտոնեանը, վերջին տարիներին Հայաստանի գրողների միութիւնում յաճախակի են կազմակերպւում հանդիպումներ իրանցի գրողների հետ, որոնց շրջանակում տեղի են ունենում նաեւ պարսկերէնից թարգմանւած գրքերի շնորհանդէսներ: Իրանում էլ, զուգահեռաբար, հրատարակւում են հայ հեղինակների գրքեր: Թեհրանի «Աֆրազ» հրատարակչութիւնը վերջին մի քանի տարում լոյս է ընծայել եօթ հայ բանաստեղծների ժողովածուներ: «Թեհրանի մշակութային կենտրոնի տնօրէն Ալիռեզա Ղազւէի հետ հանդիպման ժամանակ որոշեցինք Հայաստանում տպագրել ժամանակակից պարսից գրականութեան անթոլոգիա, իսկ իրենք կը հրատարակեն` «Հայ գրողները Պարսկաստանի մասին» գիրք, որն այժմ ընթացքի մէջ է»,- տեղեկացրեց Է. Միլիտոնեանը:

Յարակից լուրեր

  • «Արամ Մանուկեան. նամականի» գրքի շնորհանդէսը Շուշիում
    «Արամ Մանուկեան. նամականի» գրքի շնորհանդէսը Շուշիում

    Սեպտեմբերի 11-ին Շուշիում՝ Արցախի Հանրապետութեան մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարարութեան շէնքում կայացել է Երւանդ Փամբուկեանի «Արամ Մանուկեան. նամականի» գրքի շնորհանդէսը: Այն Արամ Մանուկեանի տասնամեայ (1904-1915) նամակագրութիւնն է` ամբողջական բովանդակութեամբ ու ժամանակագրական հերթականութեամբ:

  • Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի Թեհրանի Կենտր. յանձնախմբի նախաձեռնութեամբ Թեհրանում կայացաւ «Հայոց տաժանքի ճամբաներով» գրքերի շնորհանդէսը
    Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի Թեհրանի Կենտր. յանձնախմբի նախաձեռնութեամբ Թեհրանում կայացաւ «Հայոց տաժանքի ճամբաներով» գրքերի շնորհանդէսը

    Հարիւրամեակի Թեհրանի Կենտր. յանձնախմբի նախաձեռնութեամբ երէկ, Ս. Թարգմանչաց եկեղեցու շրջափակում տեղի ունեցաւ «Հայոց տաժանքի ճամբաներով» երկհատորանոց գրքի շնորհանդէսը: Գրքերի հեղինակն է Տ. Յովհաննէս աւագ քհնյ. Հաճեանը:

  • Եզակի գրքի իւրայատուկ շնորհանդէս՝ որը Ատրպատականի հայոց թեմի անցեալը ներկայ դարձրեց Գլենդէլում
    Եզակի գրքի իւրայատուկ շնորհանդէս՝ որը Ատրպատականի հայոց թեմի անցեալը ներկայ դարձրեց Գլենդէլում

    Չորեքշաբթի, 25 յուլիս 2018-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Գլենդէլի «Գրիգոր եւ Մարիամ Գարամանուկեան» երիտասարդական կենտրոնի «Իսահակ եւ Ժանէթ Գազանճեան» սրահում տեղի ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում, հայկական յուշարձանների հետքերով» գրքի Ա. հատորի շնորհանդէսը, կազմակերպութեամբ «Սարդարապատ» գրախանութի եւ հովանաւորութեամբ Լոս Անջելէսում գործող իրանահայ հինգ միութիւնների՝ «Ջան Թաւրիզ»-ի, «Իրանահայ միութիւն»-ի, «Ղարադաղի ժառանգութիւն»-ի, «Ուրմիայի հայրենակցական միութիւն»-ի եւ «Սալմաստի ժառանգութեանց ընկերակցութիւն»-ի:

  • Բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորի շնորհանդէսը
    Բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորի շնորհանդէսը

    Նախաձեռնութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանապետութեան դեսպանութեան եւ համագործակցութեամբ Իրանահայ գրողների միութեան, երեքշաբթի յունիսի 19-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Յովհաննէս Թումանեանի անւան դահլիճում տեղի ունեցաւ շնորհանդէս նւիրւած բանաստեղծ Վարանդի «Իրանի ժամանակակից պոէզիա» հատորին, որը 2017 թւականի հոկտեմբերին, Ս. Թարգմանչաց տօնի առթիւ, արժանացել է Հայաստանի գրողների միութեան (ՀԳՄ) «Կանթեղ» մրցանակին:

  • Հալէպի մէջ տեղի ունեցաւ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհահանդէսը
    Հալէպի մէջ տեղի ունեցաւ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհահանդէսը

    Մայիսեան յաղթանակներու եւ Հայաստանի Ա. Հանրապետոթեան 100-ամեակի տօնակատարութիւններու շարքին, հովանաւորութեամբ Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ գերշ. Տէր Շահան Ս. արք. Սարգիսեանի, կազմակերպութեամբ Հայ Երիտասարդաց Միութեան, երեքշաբթի, 10 յուլիս 2018-ի երեկոյեան ԱՄԺ Տան «Լ. Շանթ» սրահէն ներս տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան կերտիչ ու հայոց պետականութեան հիմնադիր Արամ Մանուկեանի նամակներու ժողովածուին՝ «Արամ Մանուկեան. Նամականի» հատորին շնորհանդէսը, պատուոյ ներկայութեամբ եւ մատուցումով հատորի խմբագիր պատմաբան Երուանդ Փամպուքեանի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։