Հա

Մշակոյթ

03/02/2018 - 11:10

«Ակօս». «Ստամբուլի կենտրոնում գտնւող հին հայկական թատրոնի շէնքը մատնւած է անուշադրութեան»

Ստամբուլի սրտում՝ Բէյօղլու շրջանի Իսթիքլալ պողոտայի վրայ գտնւող «Թոքաթլըեան» անունը կրող հին հայկական թատրոնի շէնքն այսօր մատնւած է անուշադրութեան։ Անշուք վիճակի պատճառով վարձակալներ չգտնող շէնքը որեւէ նորոգման եւ բարելաւման չի ենթարկւել 1950 թւականից սկսած: 

«alikonline.ir» - Ստամբուլի սրտում՝ Բէյօղլու շրջանի Իսթիքլալ պողոտայի վրայ գտնւող «Թոքաթլըեան» անունը կրող հին հայկական թատրոնի շէնքն այսօր մատնւած է անուշադրութեան։ Անշուք վիճակի պատճառով վարձակալներ չգտնող շէնքը որեւէ նորոգման եւ բարելաւման չի ենթարկւել 1950 թւականից սկսած: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս փոխանցում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, 1884 թւականին որպէս թատրոնի շէնք կառուցւած հաստատութիւնը 1897 թւականին յանձնւել է Մկրտիչ Թոքաթլըեան անունով հայ գործչին, որն աւելի քան 60 տարի շէնքը շահագործել է որպէս հիւրանոց: Հին Ստամբուլի կարեւոր անկիւններից մէկը դարձած շինութիւնը պատմութեան ընթացքում փոխել է մի քանի տէրեր, երկար տարիներ այլեւս չշահագործւող շէնքի ներկայիս վիճակը հայ համայնքը գնահատում է աղէտալի:

Ներկայում շէնքը փոխանցւած է «Երեք խորան» հայկական հիմնադրամին, որը խոստացել է նորոգման աշխատանքներ ձեռնարկել հնարաւորինս կարճ ժամանակահատւածում:

Յայտնի է, որ շէնքով հետաքրքրւել ու ամսական 450.000 դոլարով ցանկացել են վարձակալել ֆրանսիական «Lafayette» ընկերութեան ներկայացուցիչները, սակայն հայ համայնքի ներկայացուցիչները մերժել են տւեալ առաջարկը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։