Հա

Մշակոյթ

03/02/2018 - 11:20

Հոլիվուդի Փառքի ծառուղում բացւել է լեգենդար Ջինա Լոլոբրիջիդայի աստղը

Իտալական կինոարւեստի լեգենդար դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, որին ժամանակին կոչում էին «աշխարհի ամենագեղեցիկ կինը», Հոլիվուդի Փառքի ծառուղում արժանացել է իր անւանական աստղին:

«alikonline.ir» - Իտալական կինոարւեստի լեգենդար դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան, որին ժամանակին կոչում էին «աշխարհի ամենագեղեցիկ կինը», Հոլիվուդի Փառքի ծառուղում արժանացել է իր անւանական աստղին: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «The Daily Mail»-ը, 90-ամեայ իտալուհին նման պատւի է արժանացել կինոարւեստում ունեցած ձեռքբերումների համար:

Դատելով ստորեւ ներկայացւած ֆոտոշարքից՝ դերասանուհին կարեւոր միջոցառմանը նախապատրաստւել է մեծ ոգեւորութեամբ: Նա կրել է վառ կապոյտ, ոսկէզօծ նախշերով տօնական հանդերձ, երկարաճիտ կօշիկներ, աչքի ընկնող դիմայարդարում արել:

Աղբիւրը մանրամասնում է, որ Լոլոբրիջիդայի անւան աստղը հանրայայտ Փառքի ծառուղում 2628-րդն է:

Իր բեղուն կարիերայի ընթացքում իտալուհին նկարահանւել է տասնեակ ֆիլմերում, որոնցից ամենայայտնին են «Յաղթել սատանային», «Բոնա սերա», «Կուզիկը Նոտր Դամից»:

Հոլիվուդեան գերաստղ Համֆրի Բոգարտը, որը Լոլոբրիջիդայի հետ նկարահանւել է «Յաղթել սատանային» ֆիլմում, մի առիթով ասել է. «Ջինայի կողքին խամրում է անգամ Մերիլին Մոնրոն»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։