Հա

Մշակոյթ

03/02/2018

Բուդապեշտում տեղադրւել է հայ քանդակագործի հեղինակած՝ Հոլոկոստը վերապրած կոնգրեսականի արձանը

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղադրւել է ծագումով հունգարացի ամերիկացի կոնգրեսական Թոմ Լանթոսի բրոնզաձոյլ յուշարձանը, որի հեղինակը Հունգարիայում բնակւող հայ քանդակագործ Մամիկոն Ենգիբարեանն է: 

«alikonline.ir» - Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղադրւել է ծագումով հունգարացի ամերիկացի կոնգրեսական Թոմ Լանթոսի բրոնզաձոյլ յուշարձանը, որի հեղինակը Հունգարիայում բնակւող հայ քանդակագործ Մամիկոն Ենգիբարեանն է: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ հաղորդում է « The New York Times»-ը:

Թոմ Լանթոսի յուշարձանը տեղադրւել է նրա անունը կրող զբօսայգում՝ Բուդապեշտի 13-րդ թաղամասում:

«Իմ աշխատանքով ցանկացել եմ ցոյց տալ հիանալի, փայլուն մարդու, որը ոչ մի բանից չի վախեցել ու մինչեւ վերջ պայքարել է արդարութեան ու հումանիզմի համար»,- ասել է Ենգիբարեանը:

Նշենք, որ Հոլոկոստը վերապրած, հունգարա-հրէական ծագմամբ Թոմ Լանթոսը 1981 թւականից մինչեւ կեանքի վերջ՝ 2008 թւականը, աշխատել է ԱՄՆ Կոնգրեսում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա եղել է դիմադրութեան շարժման անդամ եւ համակենտրոնացման ճամբարի գերի: Լանթոսին ազատել է խորհրդային բանակը, իսկ պատերազմից յետոյ նա արտագաղթել է ԱՄՆ:

Մամիկոն Ենգիբարեանը Հունգարիայի ամենայայտնի քանդակագործներից է. նա արժանացել է բազմաթիւ միջազգային պարգեւների ու մասնակցել միջազգային ցուցահանդէսների: Նրա աշխատանքները գտնւում են Հունգարիայի թանգարաններում ու մասնաւոր հաւաքածուներում:

Կոնգրեսականի դուստրը՝ Կատրինա Լանթոս Սուէթը, հօր յուշարձանի մօտ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։